Որոնք են ֆուտզալի Հայաստանի հավաքականի նվազագույն ու առավելագույն խնդիրները Եվրո-2026-ում

Լուրեր

21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
Բոլորը

Եվրո-2026-ին պատրաստվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է բաց մարզում։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է Եվրոպայի առաջնության սպասելիքներից։

«Մեր նվազագույն խնդիրը Եվրոպայի առաջնությունում առաջին հաղթանակն է, առավելագույն խնդիրը՝ խմբից դուրս գալ և ինչքան հնարավոր է առաջ գնալ։ Պատրաստվում ենք այնպես, ինչպես ուժեղագույն հավաքականներից մեկը։ Կարծում եմ՝ հոգեբանական խնդիրը թույլերի մոտ է, իսկ մեր հավաքականը բնավ թույլ չէ։ Պատրաստվում ենք շատ լավ, թիմի մարտական ոգին բարձր է, կորուստներ ունենք, բայց այն կազմը, որ գնալու է Եվրոպայի առաջնություն ինձ լրիվ գոհացնում է։ Մեզ մոտ երբեք չի կարող աստղայինը տանել, դա բացառված է, մեզ մոտ, ինչպես նշեցիք, լավագույն թիմ է, ոչ թե լավագույն աստղ։ Տղաները գիտակցում են ուր են գնում, ինչի համար և նման բաներ միանշանակ չի կարող լինել»,- ասել է մարզիչը։

Հունվարի 15-ին Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում է անցկացնելու Լիբանանի հավաքականի հետ։

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվիայում և Սլովենիայում։ Խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ուկրաինան (hունվարի 22), Չեխիան (hունվարի 25) և Լիտվան (hունվարի 28)։