Մեր նպատակն է 2026-ին ներկայացնել վիզաների ազատականացման ուղղությամբ առաջընթացի զեկույցը. Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

 Վիզայի ազատականացման երկխոսությունը շատ կարևոր գործընթաց է, որը շատ կոնկրետ արդյունքներ է բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս մասին Անվտանգության 15-րդ ֆորումի ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Մենք արդեն ներկայացրել ենք նոյեմբերին վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը, իսկ դեկտեմբերից մենք արդեն կազմակերպել ենք առաջին գնահատման առաքելությունը, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ 2026 թվականին ներկայացնել առաջին առաջընթացի զեկույցը։ 

Գործակալությունը, խորհրդարանը, բոլորն աշխատում են այդ գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ, և սա կարևոր է»,- նշեց նա։

Մարագոսն ընդգծեց՝ սա միակ ուղղությունը չէ, որտեղ ԵՄ-ն ազդեցություն է թողնում ՀՀ քաղաքացիների վրա։ Դեպանը մի շարք ծրագրեր նշեց, որոնք Եվրամիության առաքելությունն իրականացնում է Հայաստանում, դրանց արդյունքում ավելի քան 28.000 աշխատատեղ է ստեղծվել։ 

«Սա, իհարկե, չի լուծում Հայաստանի բոլոր խնդիրները, որովհետև Հայաստանի խնդիրները, ինչպես վարչապետն արդեն հստակ նշեց, լուծվում են կառավարության կողմից, մենք այստեղ ենք սատարելու կառավարությանը, մենք սատարում ենք կառավարության ջանքերին՝ դիվերսիֆիկացնելու աճի և դիմակայունության ծրագրի շրջանակներում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։