Դատարանը կորոշի՝ արդյո՞ք Լը Պենը կարող է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ֆրանսիայում հունվարի 13-ին սկսվել են դատական ​​լսումները ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի՝ Եվրախորհրդարանից միջոցների անօրինական յուրացման գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

2025 թվականի մարտին Փարիզի դատարանը Լե Պենին մեղավոր էր ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները չարաշահելու մեջ և հինգ տարով արգելել նրան առաջադրվել որպես պաշտոնյա։ Նա դատապարտվել էր 100,000 եվրո տուգանքի և, ընդհանուր առմամբ, չորս տարվա ազատազրկման (երկուսը՝ պայմանական, մյուս երկու տարիները՝ տնային կալանքի էլեկտրոնային ապարանջանով)։

Դատարանը որոշել էր, որ Լը Պենը և «Ազգային հանրահավաք»-ի ութ այլ եվրախորհրդարանականներ յուրացրել են ԵՄ միջոցներից ավելի քան 4 միլիոն եվրո։ 2004-ից 2016 թվականներին Լը Պենը և նրա գործընկերները օգտագործել են Եվրախորհրդարանի միջոցները իրենց աշխատակիցներին վճարելու համար, ովքեր իրականում աշխատել են «Ազգային միավորման»-ի համար։

Լը Պենի մարտյան դատավճիռն ուժի մեջ չի մտել, քանի որ նա վերաքննիչ բողոք է ներկայացրել: Քաղաքական գործիչն իր դատավճիռն անվանում է «քաղաքական դրդապատճառներով» և հույս ունի, որ դատարանի որոշումը կչեղարկվի, որպեսզի ինքը կարողանա չորրորդ անգամ առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում:

Դատարանը, ինչպես սպասվում է, վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կկայացնի մինչև 2026 թվականի ամառը։ Եթե պաշտոնի համար առաջադրվելու հնգամյա արգելքը չեղյալ հայտարարվի, Լը Պենը դեռևս կարող է հնարավորություն ունենալ դառնալ Ֆրանսիայի նախագահի թեկնածու 2027 թվականին։ Եթե դատարանն ուժի մեջ թողնի սկզբնական որոշումը, Լը Պենին կարգելվի մասնակցել նախագահական ընտրություններին, նույնիսկ եթե նա բողոք ներկայացնի Ֆրանսիայի Սահմանադրական դատարան։ Նրա փոխարեն կարող է առաջադրվել «Ազգային միավորման» 30-ամյա առաջնորդ Ջորդան Բարդելան։

Բարդելլան իր «լիակատար աջակցությունն» է հայտնել Լե Պենին և ընդգծել, որ եթե դատարանը պահպանի ընտրություններին մասնակցելու արգելքը, նման որոշումը «խիստ մտահոգիչ կլինի ժողովրդավարության համար»։ Նա նաև հավելել է, որ ներկայում ինքը «Ազգային միավորման» նախագահի թեկնածու չէ 2027 թվականի ընտրություններում և ձգտում է միայն վարչապետի պաշտոնին։

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը չի կարող մասնակցել 2027 թվականի ընտրություններին՝ սահմանադրական սահմանափակումների պատճառով։

Le Monde-ի կողմից հրապարակված հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ ֆրանսիացիների շուրջ 42%-ն աջակցում է «Ազգային միավորման» գաղափարներին։ Այլ հարցումներ ավելի վաղ կանխատեսել էին ծայրահեղ աջ թեկնածուի հաղթանակը նախագահական ընտրություններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի