BBC-ն ցանկանում է հասնել Թրամփի 5 միլիարդ դոլարի զրպարտության հայցի մերժման

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

BBC-ն միջնորդություն կներկայացնի՝ պահանջելով մերժել ԱՄՆ նախագահի կողմից դատարան ներկայացված հայցը՝ կապված նրա 2021 թվականի հունվարի 6-ի Panorama վավերագրական ֆիլմում Դոնալդ Թրամփի ելույթի մոնտաժի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

2025 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահը Ֆլորիդայի դատարան է ներկայացրել 5 միլիարդ դոլարի (3,7 միլիարդ ֆունտ սթերլինգ) հայց՝ մեղադրելով BBC-ին զրպարտության և առևտրային պրակտիկայի մասին օրենքները խախտելու մեջ։ Հունվարի 12-ին դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ BBC-ն կպնդի, որ Ֆլորիդայի դատարանն իրավասություն չունի BBC-ի նկատմամբ, որ վայրն «անպատշաճ է», և որ Թրամփը «չի կարողացել ձևակերպել հիմնավորված պահանջ»։

BBC-ն նախկինում ներողություն էր խնդրել Թրամփից նրա խոսքերը խմբագրելու համար, սակայն մերժել էր փոխհատուցման պահանջները և զրպարտության հայցի հիմքերը։ Կորպորացիան նաև դատարանում կպնդի, որ Panorama ծրագիրը չի հեռարձակվել Միացյալ Նահանգներում և չի զրպարտել ԱՄՆ նախագահին։

BBC-ի ներկայացուցիչները նաև պատրաստվում են պնդել, որ նախագահ Թրամփը չի կարողացել ապացուցել, որ վավերագրական ֆիլմն իրեն որևէ իրական վնաս է պատճառել՝ հաշվի առնելով, որ նա վերընտրվել է երկրորդ ժամկետով որպես նախագահ ծրագրի հեռարձակումից հետո, այդ թվում՝ Ֆլորիդայում տարած ջախջախիչ հաղթանակով։

Թրամփը պնդում է, որ վավերագրական ֆիլմը հեռարձակվել է Britbox հոսքային հեռարձակման ծառայությունով, ինչը, BBC-ի պնդմամբ, կեղծ է։

Կորպորացիան նաև նշում է, որ Դոնալդ Թրամփը չի կարող պնդել, որ վավերագրական ֆիլմը հրապարակվել է «իրական չարամտությամբ»։

Կորպորացիան նշում է, որ դատական ​​հայցի հիմքում ընկած հատվածը տևում է շուրջ 15 վայրկյան, մինչդեռ ամբողջ հաղորդումը տևում է մոտ մեկ ժամ: Ֆիլմը մանրամասն ներկայացնում է Թրամփի կողմնակիցներին և հավասարակշռված լուսաբանում է նրա վերընտրության ճանապարհը։

2021 թվականի հունվարի 6-ին՝ ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից առաջ ելույթի ժամանակ Թրամփը շենքի դիմաց հավաքվածներին ասել էր. «Մենք գնալու ենք Կապիտոլիում և ծափահարելու ենք մեր քաջարի սենատորներին և կոնգրեսականներին»։ Ավելի քան 50 րոպե անց, նույն ելույթում, նա ասել էր. «Եվ մենք պայքարելու ենք։ Մենք պայքարելու ենք դժոխքի պես»։

Panorama-ն հեռարձակել է մի տեսանյութ, որտեղ Թրամփն ասում է. «Մենք գնալու ենք Կապիտոլիում… և ես այնտեղ կլինեմ ձեզ հետ։ Եվ մենք պայքարելու ենք։ Մենք պայքարելու ենք դժոխքի պես»։

BBC-ն նախկինում ընդունել էր, որ խմբագրումը ստեղծել է «կեղծ տպավորություն», որ Թրամփն «ուղղակիորեն կոչ է արել բռնի գործողությունների», սակայն հերքել էր, որ կան հիմքեր զրպարտության հայցի համար։

Նոյեմբերին բրիտանական լրատվամիջոցները տեղեկացան BBC-ի ներքին փաստաթղթի գոյության և բովանդակության մասին, որը քննադատում էր Թրամփի ելույթի խմբագրումը, ինչը հանգեցրել էր կորպորացիայի գործադիր տնօրեն Թիմ Դեյվիի և լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թերնեսի հրաժարականին։

Հունվարի 12-ին ներկայացված դատական ​​փաստաթղթերում BBC-ն նաև խնդրել է դատարանին՝ «կասեցնել տեղեկության բացահայտման բոլոր մյուս վարույթները»՝ նախադատական ​​գործընթացը, որի ընթացքում կողմերը փոխանակվում են ապացույցներով և տեղեկություններով՝ մինչև միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը։

Եթե գործը շարունակվի, դատավարության ենթադրվող տարեթիվը 2027 թվականն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի