Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ, պատիվ և լռի, ծպտուն չհանի. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
Բոլորը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ ԱԺ-ում արված իր հայտարարության վերաբերյալ Մովսես Հակոբյանի մեկնաբանությանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում Պապիկյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմի պրոբլեմներից մեկը նաև այն է, որ պահեստազորն այնքան էլ մարտունակ չէր։ Մովսես Հակոբյանը արձագանքել էր նրա այդ հայտարարությանը և ասել, որ «Պապիկյանը ստում է»։

«Գիտե՞ք, հիմա կոռեկտությունն ինձ թույլ չի տալիս, որ ես Մովսես Հակոբյանին արձագանքեմ նույն ոճով։ Ես սուտ չեմ խոսում։ Դա բոլորին պարզ է։ Ու դա 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է։

Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ և պատիվ ու լռի։ Եվ հորդորում եմ լռել։ Լռել ու ծպտուն չհանել, որովհետև դա իրենց գործունեության արդյունքն ու հետևանքն է, որի պատասխանատվությունն ամբողջությամբ նաև իրենց աջակցությամբ, նաև ձեր շատերի ջանքերով փորձում է կապել միայն մեր վրա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։