Ես ուսադիր չեմ կրում․ Պապիկյանը՝ Փաշինյանի կազմակերպած ուխտերթին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Ես չեմ անդրադառնում ինստիտուտների, որոնք առ ոչինչ են կամ գոյություն չունեն»,- այս մասին ՊՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Արցախի նախագահի հրամանագրով Կարեն Շաքարյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից զրկելուն»։

Թեև «Արցախի տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջում կոչումից զրկելու պատճառի մասին չէր նշվել, սակայն հիշեցնենք, որ մինչ այդ Շաքարյանը մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ուխտերթին։

«Բոլորին պարզ է, որ դրանք առ ոչինչ ակտեր են, կամ չգիտեմ, ինչ-որ շրջանակի սփոփելու կամ իրենց գոյությունը կամ ներկայությունը ևս մեկ անգամ մատնանշելու համար է արվում, իրենց գործն է»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ ինքն ուխտերթին մասնակցել է որպես Հայաստանի քաղաքացի, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և որպես պաշտպանության նախարար։

«Ես այս պաշտոնը զբաղեցնում եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, որպես կառավարության անդամ, և բնական է, որ սրանք իրար հետ փոխկապակցված դերեր են, և այդ դերից ես ոչ միայն չեմ խուսափելու, այլև, այո՛, նշելու եմ, որ ես մասնակցել եմ որպես նաև պաշտպանության նախարար, որովհետև դրան զուգահեռ ես նաև քաղաքացի եմ, նաև քաղաքական գործիչ եմ, հարգելի գործընկերներ։ Ես ուսադիրներ չեմ կրում, ես զինվորական չեմ։ Իմ քաղաքական գործունեությունը օրենքով ոչ միայն արգելված չէ, թույլատրելի է, այլև խրախուսելի է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։