Թուրքիան զգուշացնում է Իրանում արտաքին միջամտության մասին

Լուրեր

01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) զգուշացրել է, որ Իրանի գործերին արտաքին միջամտությունը կարող է ավելի լայն անկարգություններ առաջացնել տարածաշրջանում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաստկացրել է Իսլամական Հանրապետության դեմ սպառնալիքները, գրում է Al Мonitor-ը։

ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան ընդունում է Իրանի ներքին խնդիրների խորությունը, բայց զգուշացրել է արտաքին միջամտությունից։

«Այս խնդիրների լուծումը պետք է լինի իրանական պետության, սեփական ազգային կամքի միջոցով։ Ցանկացած արտաքին միջամտություն կհանգեցնի ավելի վատ արդյունքների»,- լրագրողներին ասել է Չելիքը։

Պնդելով, որ Իսրայելը փորձում է օգտագործել անկարգությունները՝ Իրանում իշխանության փոփոխություն հրահրելու համար, Չելիքը հավելել է. «Մենք տեսնում և կանխատեսում ենք, որ Իսրայելի նպատակների շրջանակում իրականացվող միջամտությունները կհանգեցնեն ավելի մեծ ճգնաժամերի և ավելի խորը անկարգությունների»։

Այս մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ Թրամփը կիրակի հայտարարել էր, որ Թեհրանը դիմել է՝ բանակցելու համար, բայց որ Վաշինգտոնը կարող է հարվածել Իրանին մինչև հանդիպումը, կրկնելով իր նախկին նախազգուշացումը Իրանի կառավարության կողմից ցուցարարների դեմ մահացու ուժի կիրառման վերաբերյալ։

Չելիքի  մեկնաբանություններն արտացոլում են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի արտահայտած դիրքորոշումը, որը նույնպես ընդունել է իրանական ժողովրդի դժգոհությունները, բայց անկարգությունները ռեժիմի փոփոխության տանելու ցանկացած փորձ համարել աշխարհաքաղաքական նախագիծ, որը, ի վերջո, կծառայի Իսրայելի տարածաշրջանային շահերին՝ Անկարայի և հրեական պետության միջև լարվածության սրման ֆոնին։

«Ես բացարձակապես վստահ եմ, որ այն, ինչ Իսրայելը հույս ունի, չի լինի այդ արդյունքն Իրանում»,- ուրբաթ թուրքական TRT-ին ասել էր Ֆիդանը՝ հավելելով, որ Թեհրանը պետք է Արևմուտքի հետ իր վեճերը լուծի բանակցությունների միջոցով։

Անկարան զգուշանում է, որ իր արևելյան սահմանի երկայնքով ցանկացած երկարատև անկայունություն կամ իշխանության վակուում կարող է նոր ալիքներ առաջացնել դեպի Թուրքիա։ Երկիրն արդեն իսկ հյուրընկալում է աշխարհի ամենամեծ փախստական ​​բնակչությանը, այդ թվում՝ գրեթե 3 միլիոն գրանցված սիրիացիների։

Երկու երկրներն ունեն ավելի քան 530 կիլոմետր երկարությամբ սահման՝ երեք ակտիվ անցակետերով, որոնք Իրանը դարձնում են առևտրի և տարանցման հիմնական դարպաս։ Պաշտոնական թուրքական վիճակագրության համաձայն՝ երկկողմ առևտուրը 2024 թվականին գերազանցել է 5,6 միլիարդ դոլարը, ընդ որում՝ Թուրքիան Իրան է արտահանել մեքենաներ, քիմիական նյութեր, գյուղատնտեսական արտադրանք և մետաղական հանքաքարեր, ինչպես նաև ներմուծել է բնական գազ, մետաղական արտադրանք և գյուղատնտեսական ապրանքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի