Իրանում բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 648 մարդ է զոհվել․ թիվն աճում է

Լուրեր

09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 648 մարդ, հայտարարել է իրավապաշտպան խումբը։ Մինչ այդ, Իրանի իշխանությունները փորձում էին վերականգնել փողոցների նկատմամբ վերահսկողությունը զանգվածային համազգային հանրահավաքների միջոցով, գրում է Le Monde-ը։

Կառավարության կոչը՝ ի պաշտպանություն Իսլամական Հանրապետության,  հազարավոր մարդկանց է հավաքել, որոնց մասնակցությունը երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին որակել է որպես ապացույց այն բանի, որ բողոքի ցույցերը, որոնք իշխանությունները վերագրում են արտաքին միջամտությանը, պարտվել են։

Իրավապաշտպան խմբերը զգուշացրել են, որ ինտերնետի անջատումը, որը, ըստ Netblocks մոնիթորինգի, տևում է չորս օր, նպատակ ունի քողարկել բողոքի ցույցերի մահացու ճնշումը։ Նորվեգիայում գործող «Iran Human Rights» (IHR) ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ հաստատել է բողոքի ցույցերի ժամանակ 648 մարդու, այդ թվում՝ ինը անչափահասի զոհվելու, ինչպես նաև հազարավոր անձանց վիրավորվելու փաստը, միաժամանակ, զգուշացրել, որ զոհերի թիվը, հավանաբար, շատ ավելին է։ IHR-ը հավելել է, որ ինտերնետի անջատումը «չափազանց դժվարացրել է այս հաղորդագրությունների անկախ ստուգումը»՝ նշելով, որ ձերբակալվել է շուրջ 10,000 մարդ։

«Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել քաղաքացիական ցուցարարներին»,- ասել է IHR-ի տնօրեն Մահմուդ Ամիրի-Մոգհադդամը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ռազմական միջամտությամբ, եթե Թեհրանը սպանի ցուցարարներին, իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթը երկուշաբթի հայտարարել է, որ ռազմական տարբերակները, այդ թվում՝ օդային հարվածները, դեռևս «քննարկվում են», բայց «դիվանագիտությունը միշտ նախագահի համար առաջին տարբերակն է»։

Տնտեսական դժգոհություններից առաջացած ավելի քան երկշաբաթյա ցույցերը վերածվել են 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանը կառավարող թեոկրատական ​​համակարգի ամենամեծ մարտահրավերներից մեկի։ 1989 թվականից իշխանության գլուխ կանգնած և այժմ 86 տարեկան Խամենեին հայտարարության մեջ նշել է, որ երկուշաբթի օրվա կառավարամետ հանրահավաքները «զգուշացում» են Միացյալ Նահանգներին։

«Այս զանգվածային, վճռականությամբ լի հանրահավաքները խափանել են արտաքին թշնամիների ծրագիրը, որը պետք է իրականացնեին տեղական վարձկանները»,- հայտարարել է նա։

Էնգելաբ (Հեղափոխության) հրապարակում խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հավաքվածներին ասել է , որ Իրանը մղում է «չորս ճակատով պատերազմ»՝ թվարկելով տնտեսական պատերազմը, հոգեբանական պատերազմը, «ռազմական պատերազմը» Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, և «այսօր պատերազմը ահաբեկիչների դեմ»՝ նկատի ունենալով բողոքի ցույցերը։

Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը զանգահարել է իրեն՝ «բանակցելու» նպատակով, և Լիվիթը նշել է, որ իրանական իշխանությունների հրապարակային ուղերձները «բավական տարբերվում են այն ուղերձներից, որոնք վարչակազմը ստանում է անձամբ»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում օտարերկրյա դեսպանների համաժողովում հայտարարել է, որ Իրանը «պատերազմ չի փնտրում, բայց լիովին պատրաստ է պատերազմի», միաժամանակ, կոչ անելով «արդար» բանակցությունների։

Իրանի տապալված շահի՝ ԱՄՆ-ում բնակվող որդին, որը բողոքի ցույցերի կոչ էր արել, CBS News-ին ասել է, որ կառավարությունը «փորձում է խաբել աշխարհին, թե պատրաստ է կրկին բանակցել»։

Նա ասել է, որ Թրամփը «մարդ է, ով ասում է այն, ինչ մտածում է», և ով «գիտի, թե ինչ է վտանգված»։

«Այս ռեժիմը անկասկած գերազանցել է գծված կարմիր գիծը»,- հայտարարել է Ռեզա Փահլավին։

Թեհրանի նահանգապետ Մոհամմադ-Սադեղ Մոթամեդիանը հեռուստատեսային մեկնաբանություններում պնդել է, թե  «բողոքի ցույցերի մասնակիցների թիվը նվազում է»։

Իրանի պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ սպանվել են անվտանգության ուժերի տասնյակ անդամներ, որոնց հուղարկավորությունները վերածվել են կառավարամետ մեծ հանրահավաքների: Կառավարությունը հայտարարել է եռօրյա ազգային սուգ զոհվածների հիշատակին։

Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին՝ հայտարարելով, որ «ուսումնասիրում է» ցույցերը ճնշելու համար Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Եվրոպական խորհրդարանը հայտարարել է, որ իրանցի բոլոր դիվանագետներին և ներկայացուցիչներին արգելվել է մուտք գործել խորհրդարանի շենք։

Իրանի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ կանչել է Թեհրանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագետներին՝ պահանջելով, որ նրանք «հետ կանչեն ցուցարարներին աջակցող պաշտոնական հայտարարությունները»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի ավելի ուշ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով «պետական ​​բռնությունը, որն անխտիր թիրախավորում է իրանցի կանանց և տղամարդկանց, որոնք քաջաբար պահանջում են իրենց իրավունքների հարգում»։

Իր հերթին, Թեհրանի դաշնակից Ռուսաստանը քննադատել է, Մոսկվայի գնահատմամբ, «օտարերկրյա տերությունների կողմից Իրանի գործերին միջամտելու փորձերը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի