Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի ներքաղաքական ճգնաժամին, ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների հեռանկարին և իշխանափոխության հավանականությանը։ Ըստ նրա՝ Իրանի իշխող համակարգի համար ստատուս քվոյի պահպանումն այլևս անհնար է, սակայն իշխանափոխության սցենարները բազմաշերտ են և հղի քաղաքացիական բախումների վտանգով։

Խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հնարավորության մասին՝ Դավթյան-Գևորգյանը նշել է, որ կողմերի դիրքորոշումները մնում են հակադիր։ ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված առանցքային պահանջը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի ամբողջական դադարեցմանը։ «ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը առհասարակ ուրանի հարստացման վերաբերյալ ծրագիր չունենա։ Եթե քաղաքացիական է, նրանց պնդմամբ, ապա ուրանի հարստացված պաշարներ Իրանը կարող է ներկրել այլ երկրից»,- պարզաբանել է իրանագետը։

Պաշտոնական Թեհրանի մոտեցումը, ըստ Դավթյան-Գևորգյանի, բխում է ներքաղաքական դիսկուրսում ձևավորված երկու հիմնական սցենարից. «Իրենց աչքի առաջ է քաղաքական երկու սցենար. մեկը Հյուսիսային Կորեայի սցենարն է, որ ունի միջուկային զենք, և իր հետ հաշվի էին նստում, և կա Լիբիայի սցենարը, որտեղ Քադաֆիին համոզեցին, որ միջուկային ծրագիրը պետք է դադարեցնի, և դրանից հետո պարզապես նա կորցրեց իշխանությունը»։

Իրանում շարունակվող բողոքի ցույցերը, ըստ բանախոսի, որակական առումով տարբերվում են նախորդներից։ Եթե 2009 թվականին շարժման հիմնական պահանջը «որտե՞ղ է իմ քվեն» կարգախոսն էր՝ ուղղված ընտրությունների արդյունքներին, ապա այժմ պահանջներն ուղղված են ընդդեմ ողջ քաղաքական համակարգի։ Այս ֆոնին, ըստ նրա, մեծանում է քաղաքացիական պատերազմի վտանգը, որը, սակայն, պարտադիր չէ, որ ունենա միջէթնիկ բնույթ։

«Քաղաքացիական պատերազմի հավանականությունը մեծանում է այն հանգամանքով պայմանավորված, որ ոչ այնքան տարբեր էթնիկ խմբեր իրար հետ կպայքարեն, այլ այն հանգամանքը հաշվի առնելով, որ երկու ուժային կառույց կա առանցքային՝ բանակից զատ կա նաև ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս)։ Այ եթե բանակը ինչ-որ մի փուլում անցնի ցուցարարների կողմը, այ դա կլինի արդեն լուրջ վտանգ քաղաքացիական բախումների»,- ընդգծել է նա։

Իրանի ընդդիմադիր դաշտը հիմնականում ձևավորված է երկրից դուրս՝ սփյուռքի օջախներում։ Որպես հավանական առաջնորդներ դիտարկվում են Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, և «Մոջահեդին-է Խալք» կազմակերպության ղեկավար Մարիամ Ռաջավին, որոնք, սակայն, ունեն տարբեր տեսլականներ։

Ինչ վերաբերում է իշխանափոխության իրական հավանականությանը, Դավթյան-Գևորգյանը զգուշավոր է գնահատականներում՝ հիշեցնելով 1978 թվականի նախահեղափոխական իրավիճակը, երբ վերլուծաբանները նույնպես քիչ հավանական էին համարում շահի տապալումը։ Այնուամենայնիվ, նա վստահ է, որ փոփոխություններն անխուսափելի են։

«Այն, որ այդ փոփոխությունը անխուսափելի է, անկախ նրանից, թե ֆորմալ առումով այս համակարգը կմնա նույնը, թե կփոփոխվի, բովանդակային առումով ստատուս քվոյի շարունակումը դեռևս անցյալ տարվանից արդեն զգացվում էր, որ անհնար է։ Բայց համակարգը այնքան ճկուն ու բազմաշերտ է նաև ինստիտուցիաների տեսանկյունից, որ նույնիսկ այս եղած համակարգի ներսում հնարավոր է լինեն այնպիսի ռադիկալ փոփոխություններ, որ ֆորմալ առումով մնա նույնը, բայց բովանդակության առումով բոլորովին այլ քաղաքական համակարգ լինի»,- եզրափակել է իրանագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան