Ես չունեմ զգացում, որ մենք Հայաստանում հասել ենք արդարության և արդարադատության․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիբնյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը ու մասնավորապես նշել, որ Ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի։

Ելույթի սղագրությունը՝ ստորև․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման շրջանակում մասնակցել է «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» խորագրով պանելային քննարկմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդարադատության և այլ ոլորտների հարցերի հետ առնչվելիս անհրաժեշտ է խորանալ և հասնել խնդրի հայեցակարգային հիմքերին: Վարչապետն ընդգծել է, որ այդ թվում՝ արդարադատության ոլորտում, առկա է հիմնական հասկացությունների ճշգրտման անհրաժեշտություն՝ ի՞նչ է արդարադատությունը, ի՞նչ է արդարությունը և այլն: «Բոլորը պահանջում են արդարություն և արդարադատություն, բայց կարևոր է հասկանալ՝ ո՞րն է մեր հանրային, պետական ընկալումը արդարության և արդարադատության մասին, ի՞նչ խնդիր ենք մենք ուզում լուծել»,- նշել է երկրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ ենթադրվում է, որ ՀՀ-ում լեգիտիմության մի աղբյուր գոյություն ունի՝ ժողովուրդն է, հաջորդ աղբյուրը Սահմանադրությունն է և հաջորդը՝ Սահմանադրությունից բխող իրավակարգը. «Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի և Սահմանադրության միջև խզում կա, չի ստացվում արդյո՞ք, որ ՀՀ-ում հաստատված իրավակարգը լեգիտիմության պրոբլեմ ունի»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում շատ հարցեր լուծում են ստացել, բայց զուգահեռ՝ անընդհատ նոր հարցեր են առաջանում, որոնց անդրադառնալու անհրաժեշտություն կա: «Իմ առաջարկը հետևյալն է՝ ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի: Ժողովուրդը պետք է իրավակարգի փաստացի լեգիտիմությունը ճանաչի: Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել: Ինչպե՞ս ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը՝ ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն: Բայց այն ընտրությունը, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ և այսօր էլ են կասկածի տակ: Եվ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը վիրուսի նման մեզ քայքայելու է: Մենք այդպես էլ չենք հասնելու ո՛չ արդարության, ո՛չ արդարադատության, որովհետև դա, ի վերջո, առաջին հերթին զգացողություն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում մեծամասնությունը չունի այդ զգացողությունը, որի պատճառն այն է, որ Հայաստանում առկա է իրավակարգի լեգիտիմության խնդիր:

Ընդգծելով նման ձևաչափով քննարկումներ անցկացնելու կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ առկա հարցերի, խնդիրների վերաբերյալ հրապարակային այս խոսակցությունը պետք է տեղի ունենա, որովհետև դրանց հետ պետք է առերեսվել և լուծել:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ արձանագրել է՝ եթե նախկինում ստացած դիմումների և նամակների մոտ 70 տոկոսը կապված էր դատական համակարգի հետ, հիմա, կարծես թե, շատ քիչ նամակ է ստանում դատական համակարգի վերաբերյալ:

Վարչապետը ոլորտում առկա հարցերի լուծման ուղիները պարզելու համատեքստում ընդգծել է դրանց ֆունդամենտալ անդրադառնալու կարևորությունը: «Մեզ հայտնի հարցերի պատասխաններին նորից պետք է անդրադառնալ, որովհետև այն պատասխանը, որը ճիշտ էր 5 կամ 10 տարի առաջ, պարտադիր չէ, որ այն առնվազն ամբողջական լինի նաև այսօր: Ակնհայտ բաներին անդրադառնալը, կարծում եմ, զարգացման բաղադրիչ է»,-շեշտել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև արդարադատության ոլորտում կանանց ներգրավվածության անհրաժեշտությունն ու կարևորությունը և ուրախությամբ արձանագրել, որ նրանց թիվը ոլորտում ավելացել է:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ի՞նչ է արդարադատությունը, ի՞նչ է արդարությունը, ի՞նչ է նշանակում դատավորի խիղճ, ի՞նչ է նշանակում անկախ դատական համակարգ, անկախ ումի՞ց, ո՞վ է կրում պատասխանատվությունը երկրում արդարության ու արդարադատության որակի համար, ինչպե՞ս է կրում այդ պատասխանատվությունը՝ այս հարցերը նախ հայեցակարգային նշանակություն ունեն, բայց կարևոր եմ համարում, որ ցանկացած պրակտիկ իրականություն գնա և հասնի ինչ-որ մի հայեցակարգային տեքստի, որովհետև շատ կարևոր է, թե մենք ինչ ենք անում: Շատ դեպքերում անկանոն գործողություններ ենք անում, որովհետև հայեցակարգային հիմքն է բացակայում»»: