Գուցե հրաժարվենք. չի կարող մանկապարտեզի նախագծման պրոցեսը տարիներ տևել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը ներկայացրեց 2025-ին կատարված աշխատաքները։

Բաբայանի խոսքով՝ թիվ 78, 83, 100, 102, 103, 157 մանկապարտեզների վերանախագծման մրցույթները չեն կայացել։

«Եթե հիշում եք, մեզ աջակցում է նաև ՄԱԶԾ-ի (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր) ծրագիրը։ Տեխնիկական աջակցության շրջանակներում այս 6 մանկապարտեզների վերանախագծման ֆինանսավորումն իրենք են անում։ Հետևաբար, որպես կանոն մրցույթները հրապարակվում են իրենց ընթացակարգերով։ 4 անգամ հայտարարվել է և չի կայացել, և այսօր մենք իրենց հետ խոսում ենք այլընտրանքային մեթոդներով հնարավորինս հրատապ ապահովել մրցույթները»,- նշեց Բաբայանը։

Բաբայանի խոսքով տարբերակ է քննարկվում՝ եթե հնարավորություն կա՝ վերանախագծման ուղիղ պայմանագիր կնքել կամ էլ հարցը լուծել համայնքային միջոցներով։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծիք հայտնեց, որ գուցե պետք է հրաժարվել ֆինանսավորումից, և ըստ այդմ՝ համագործակցությունից։

«Չի կարող մեր մանկապարտեզի նախագծման պրոցեսը տարիներ տևել։ Այս դեպքում ժամանակը շատ ավելի կարևոր է, քան ֆինանսավորումը։ Եվ այս մի քանի մանկապարտեզի ֆինանսավորման հարցը մենք, վստահորեն, կարող ենք լուծել։ Հետևապես, խնդրում եմ գործընկերների հետ սեղմ ժամկետներում հասկանալ՝ մենք իրար հետ աշխատո՞ւմ ենք, թե՞ չենք աշխատում։ Կա՛մ ֆինանսավորման չափն է խնդիրը, որ 4 անգամ չի կայացել, կա՛մ ինչ-որ բան է գրված տեխառաջադրանքում, որը բոլոր նախագծողների մոտ ինչ-որ հարց է առաջացնում։ Այսինքն՝ ավելի լավ է այս ճանապարհով էլ չգնանք»,- ասաց Ավինյանը։

Բաբայանն էլ հավելեց, որ այդ ուղղությամբ աշխատում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան