«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» ու դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

Կատալոնական «Բարսելոնան» դարձավ ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության հաղթող։

Սաուդյան Արաբիայում կայացած մրցաշարի եզրափակիչում «Բարսելոնան» 3։2 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Գոլառատ ստացվեց 2։2 հաշվով ավարտված առաջին խաղակեսը, որի ավելացված ժամանակում գրանցվեց 3 գոլ։

Իսպանիայի չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի վինգեր Ռաֆինյան, մեկ գոլ էլ խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ «Արքայական ակումբից» աչքի ընկան բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը և իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան։

Կիսաեզրափակիչում «Բարսելոնան» 5 անպատասխան գնդակ էր ուղարկել Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասը, իսկ «Ռեալը» 2։1 հաշվով հաղթել էր Մադրիդի «Աթլետիկոյին»։

«Բարսելոնան» թարմացրեց սեփական ռեկորդն ու 16-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր։ «Ռեալն» այս մրցաշարում հաղթել է 13 անգամ։