Չեմ կարծում, որ Պուտինին գերեվարելու անհրաժեշտություն լինի․ Թրամփ

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը պատասխանել է լրագրողների հարցերին և հայտարարել, որ չի կարծում, թե Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ստիպված կլինի հրամայել  գերեվարել Վլադիմիր Պուտինին։

Հնչած հարցին, թե՝ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ ողջ աշխարհի հետ ինքն էլ է հետևել, թե ինչպես եք հրամայել Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնել։ Ապա  Զելենսկին հավելել է․ «Եթե բռնապետերի հետ այդպես է գործում, ապա Միացյալ Նահանգները գիտի, թե ինչ անել հաջորդիվ»։ Թվում է, թե նա ուզում է, որ դուք գնաք և գերի վերցնեք Վլադիմիր Պուտինին։ Կհրամայե՞ք երբևէ գերեվարել Պուտինին», Թրամփը պատասխանել է․

«Դե, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը լինի։ … Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել նրա (Պուտինի-խմբ․) հետ։  Սակայն այժմ շատ հիասթափված եմ։ Ես կարգավորել եմ ութ պատերազմ։ Մտածում էի, որ սա էլ կլինի  հեշտերից մեկը։ Գիտե՞ք, վերջին ամսվա ընթացքում նրանք կորցրեցին 31,000 մարդ, որոնցից շատերը ռուս զինվորներ էին։ Եվ Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է։ Կարծում եմ՝ մենք ի վերջո կկարգավորենք այն»։

 Factor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Զելենսկին ու Մեդվեդևը Մադուրոյին գերեվարելուց հետո ԱՄՆ-ի ուշադրությունը փոխադարձաբար հրավիրել են Ուկրաինայի ու Ռուսաստանի ղեկավարների վրա։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի