Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգմանը միացած քահանաների թիվը արդեն 16 է․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը» միացած քահանաների թիվը արդեն 16 է։ Վարչապետը միաժամանակ կոչով դիմել է ժողովրդին, որպեսզի աջակցեն ու խրախուսեն Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը արդեն 16 է։
Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը եւ հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։

Քահանա Հայրե՛ր, նաեւ Ձեր օրհնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։

Նաեւ կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել եւ պաշտպանել Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր հրապարակել՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:

Նախօրեին Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն էր նաև հանդես եկել հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն զանգերի ու գրառումների համար, որոնցով «իրենց զորակցությունն են հայտնում և անվերապահ նվիրումն ու հավատարմությունը՝ հանդեպ Մայր Աթոռը և ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետը»:

Նշենք, որ «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգում»  և «Հայ Եկեղեցու նորություններ»  ֆեյսբուքյան էջերում եկեղեցու սպասավորները, եթե կամենում են, հայտնում են իրենց դիրքորոշումը՝ միանում են վարչապետ Փաշինյանի նախաձեռնած Եկեղեցու բարենորոգմանը, թե՝ աջակցում են կաթողիկոս Գարեգին Բ-ին։