Աստված իր ողջ արդարությամբ ու ճշմարտությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեզ ամենքիս հետ է. Տեր Ասողիկը արձագանքել է եկեղեցու «բարենորոգման» հայտարարությանը միացած քահանաներին

Լուրեր

30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով իրեն ուղղված աջակցող զանգերի և գրառումների համար, ինչպես նաև ընդգծելով Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հավատարմության և նվիրումի կարևորությունը։

Իր գրառման մեջ Տեր Ասողիկը վստահեցնում է, որ Հայոց Եկեղեցին ամուր է և կհաղթահարի առկա փորձությունները՝ ինչպես անցյալում։ Նա անդրադարձել է նաև, իր բնորոշմամբ, հակաեկեղեցական գործողություններին և դրանց հեղինակներին՝ ընդգծելով, որ դրանք արժանանալու են եկեղեցական արդար դատաստանի։

«Սիրելիներ,
Շնորհակալ եմ Ձեր հեռախոսների և գրառումների համար, որով Ձեր զորակցությունն եք հայտնում և անվերապահ նվիրումն ու հավատարմությունը հանդեպ Մայր Աթոռը և մեր ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետը:

Հայոց Եկեղեցին զորեղ է և այս փորձությունն ամրությամբ և իմաստությամբ կհաղթահարի՝ ինչպես անցյալի բոլոր փորձությունները:
Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ նույնատիպ մի քանի քահանաներ:

Որոշ է, որ բոլոր այս աստվածուրաց և հակաեկեղեցական՝ գայթակղեցնող գործողություններն ու անձերը, որոնք այլևս աստվածային պատժի ներքո են, արժանանալու են նաև մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին:

Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին:

Փառք Քեզ, Տեր, ամեն ինչի համար փառք Քեզ: Թող Լուսավորչյան տեսիլքի համաձայն մեր Սուրբ Եկեղեցին ազատվի այդ «խավար բեռից», որպեսզի աստվածային լույսն անստվեր ճառագայթի ու լուսավորի Հայաստան աշխարհը և հայ ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս:
Քահանայք և ժողովուրդ, սիրելի ուխտապահ հարազատներ, շարունակենք մեր նվիրյալ և հավատարիմ՝ անկասելի երթը, քանզի Աստված Իր ողջ արդարությամբ ու ճշմարտությամբ Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեզ ամենքիս հետ է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մեկ տասնյակից ավելի քահանաներ այսօր օրվա ընթացքում հայտարարել էին, որ միանում են վարչապետ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությանը։