Հրդեհ Թբիլիսիում. այրվում է առևտրի կենտրոնի խանութներից մեկը
Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Կիդոբանի« առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով ՝ այրվում է առևտրի կենտրոնի խանութներից մեկը։
Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն, հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան: Տեղում մոբիլիզացվել են հրշեջների և պարեկային ոստիկանության բրիգադները։