Ինչն է փոխհատուցվում, ինչը՝ ոչ․ թոշակառուների համար ապահովագրության մեխանիզմը դեռ հստակ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

73-ամյա թոշակառու Անուշ Վարդանյանը պոլիկլինիկայից հեռանում է առանց հետազոտություններն անցնելու։ Ասում է՝ չգիտի, թե թվարկած ծախսերը առողջության համընդհանուր ապահովագրության դեպքում փոխհատուցվելո՞ւ են, թե՞ ոչ։ 

Անուշ Վարդանյանը դեկտեմբերին անգամ դիմել է քաղաքապետարան՝ առողջական ծախսերի համար աջակցություն ստանալու նպատակով։ Սակայն կառույցից հայտնել են՝ ֆինանսական աջակցություն ծրագիր չունեն։

«55 տարի աշխատել եմ դպրոցում, պետության գանձարանը ես գումար եմ դրել,  հիմա օգտվում եմ որոշ արտոնություններից, բայց այդ անալիզների գումարը չունեի։  Ամիսը մի անգամ աչք եմ սրսկում՝ 30 հազարով, իմ թոշակը տեղավորվում է աչք սրսկելուն, կոմունալին, և որ սոված չմնամ»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Քաղաքացիներից ոմանք տեղյակ չէին ապահովագրության կարգից, պոլիկլինիկա էին եկել՝ մանրամասներին ծանոթանալու, ոմանք էլ արդեն տեղյակ էին։  

Պոլիկլինիկա մեր այսօրվա այցը ցույց տվեց․ այցելուների մեծ մասը տարեցներ են, իսկ հիմնական նպատակը՝ հասկանալ, թե ինչ ծառայություններից կարող են օգտվել ապահովագրության շրջանակում։

Սքրինինգային հետազոտություններ, սիրտ-անոթային անհետաձգելի վիրահատություններ, անհրաժեշտ ծախսերի փոխհատուցում․ Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը վստահեցնում է՝ ապահովագրությունը փոխհատուցում է հիմնական տարածված հիվանդությունների կանխարգելման ու բուժման ծախսերը։ Խարազյանի խոսքով՝ 65-ից բարձր տարիքի որոշ անձինք արդեն իսկ օգտվել են համընդհանուր ապահովագրության համակարգի ընձեռած հնարավորություններից։

Ապահովագրության շրջանակում անհրաժեշտ ծառայությունները մատուցելու համար բուժհաստատությունը պետք է պայմանագիր ունենանա հիմնադրամի հետ։ Այս պահին ոչ բոլոր բժշկական կազմակերպությունները նման պայմանագիր ունեն։

Այսօր ժամը 18:45-ի դրությամբ՝ առողջության համընդհանուր ապահովագրության  համակարգով գրանցվել է 40,724 այց, որից 34,984-ը պոլիկլինիկաներ գրանցված այցերն են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան