Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելն «անմիջականորեն միջամտում են» բողոքի ցույցերին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Միացյալ Նահանգներին և Իսրայելին մեղադրել է երկրում աճող բողոքի շարժումը խթանելու մեջ՝ միաժամանակ մերժելով ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումներից հետո ուղղակի արտաքին ռազմական միջամտության հնարավորությունը, գրում է Al Arabiya-ն։

«Ահա թե ինչ են հայտարարել ամերիկացիներն ու իսրայելցիները, որ նրանք անմիջականորեն միջամտում են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Նրանք փորձում են խաղաղ բողոքի ակցիաները վերածել պառակտիչ և բռնի բողոքի ցույցերի»,- ,- Լիբանան կատարած այցի ընթացքում ասել է Արաղչին։

Նա հավելել է, որ «Իրանի դեմ ռազմական միջամտության հավանականությունը ցածր է, քանի որ դրանց նախորդ փորձերը լիակատար ձախողում են ունեցել»։

Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կհեռացնեն նրան՝ վկայակոչելով երկրում բողոքի ցույցերը։ Միաժամանակ, «արտասահմանյան աջակցություն ստացող ուժերին» նա մեղադրել էր Իրանն ապակայունացնելու փորձերի մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի