Խամենեին հայտարարել է, որ Թրամփը տապալվելու է, նաև քննադատել իրանցի ցուցարարներին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կհեռացնեն նրան՝ վկայակոչելով երկրում բողոքի ցույցերը։ Միաժամանակ, «արտասահմանյան աջակցություն ստացող ուժերին» նա մեղադրել է Իրանն ապակայունացնելու փորձերի մեջ, գրում է Iran international-ը։

«Թրամփը պետք է իմանա, որ աշխարհի բռնակալները, ինչպիսիք են փարավոնը, Նիմրուդը, Ռեզա Շահը և Մոհամմադ Ռեզան, տապալվել են իրենց ամբարտավանության գագաթնակետին։ Նա նույնպես տապալվելու է»,- ասել է Խամենեին պետական ​​հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում։

Նա նաև շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի անկարգությունների առջև․  «Բոլորը պետք է իմանան, որ Իսլամական Հանրապետության իշխանությունը եկել է հարյուր հազարավոր պատվավոր մարդկանց արյամբ, և այն չի նահանջի դիվերսանտների առջև»։

Անդրադառնալով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին՝ Խամենեին ցուցարարների գործողությունները որակել է ԱՄՆ նախագահին հաճոյանալու փորձ։

«Նրանք ուզում են նրան երջանկացնել։ Եթե նա իմանար՝ ինչպես կառավարել երկիրը, կկառավարեր իր սեփական պետությունը»,- հայտարարել է Խանեմեին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգների ներսում շատ խնդիրներ կան։

Իրանի հոգևոր առաջնորդը նաև ասել է, թե «ԱՄՆ նախագահի ձեռքերը ներկված են ավելի քան 1000 իրանցիների արյունով»։ Այս հայտարարությունը վերաբերում է հունիսին Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա իրականացված հարձակումներին։

Խամենեին իր կողմնակիցներին միասնության կոչ է արել։

«Սիրելի՛ երիտասարդներ, պահպանեք ձեր պատրաստակամությունն ու միասնությունը։ Միասնական ազգը կհաղթահարի ցանկացած թշնամու»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի