Բաքվից պնդում են, որ Մոսկվան սեպտեմբերին դադարեցրել է AZAL-ի ինքնաթիռի վթարի գործով հիմնական անձի դեմ գործը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից խոցված AZAL ինքնաթիռի վթարի վերաբերյալ քրեական գործի փակումը Ռուսաստանում շարունակում է ռեկորդներ սահմանել իր անհեթեթությամբ։ Նման հրաարակում է արել ադրբեջանական իշխանամերձ Minval Politika-ն։ Լրատվականը պարզել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ տեղի է ունեցել «հատուկ խորհրդակցություն» AZAL-ի ինքնաթիռի հետ կապված գործի վերաբերյալ։

Նիստը, որին մասնակցել է նաև 11-րդ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Տոլոպիլոն, սահմանափակվել է «Գորգ» ազդանշանը հայտարարելիս «համակարգման բարելավման» վերաբերյալ որոշում կայացնելով՝ միայն ապագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

Minval Politika-ն ավելի վաղ հայտնել էր, որ Տոլոպիլոն այն զինվորականն էր, որն AZAL-ի ինքնաթիռը խոցելու հրաման է տվել։

Այժմ, ըստ Minval Politika-ի, գեներալ Տոլոպիլոյի նկատմամբ բոլոր ծառայողական հետաքննությունները դադարեցվել են։ Ադրբեջանական լրատվականը հիշեցնում է, որ անցյալ տարվա վերջին Դուշանբեում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել էր Ադրբեջանի նախագահին, որ աղետի հետաքննությունը կավարտվի, և մեղավորները կպատժվեն։

Ըստ լրատվականի՝ Պուտինի և Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, սակայն պարզվում է, որ Տոլոպիլոյի դեմ բոլոր մեղադրանքներն ավելի վաղ են հանվել։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ռուսաստանի նախագահը, խոստումներ տալով, լիովին տեղյակ էր իրավիճակին և դիտավորյալ մոլորեցրել է Բաքվին, կամ էլ՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը դիտավորյալ ապատեղեկացրել է իր վերադասին։

Ռուսաստանի քննչական կոմիտեն հրաժարվել է մեկնաբանել քրեական գործի կարճման վերաբերյալ հարցը: Խմբագրակազմը պաշտոնական հարցում է ուղարկել՝ հետաքրքրվելով. եթե քրգործն իսկապես կարճվել է, ի՞նչ ընթացակարգային հիմքով է կայացվել այս որոշումը: Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը նույնպես հրաժարվել է մեկնաբանել այս հարցը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը  նախարարության տարեվերջյան հաշվետվության ներկայացման ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշե էր, որ  ՌԴ-ից AZAL-ի կործանված ինքնաթիռի քրեական գործի կարճման նամակ է ստացվել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի