Հղի Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի գործով մեղադրողն ազատվել է պաշտոնից

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով մեղադրող Արմեն Բեգլարյանն ազատվել է պաշտոնից։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրամանը ստորագրել է հունվարի 7-ին, Բեգլարյանը պաշտոնից կազատվի հունվարի 9-ից։

Նշվում է, որ Բեգլարյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլի 26-ն էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելու համար հերթական անգամ փակվել էր Պարոնյան-Լեո փողոցը։ Սոնա Մնացականյանը փողոցը հետիոտնային անցումով հատել էր հենց այն պահին, երբ արագությունը գերազանցելով՝ սլանում էր վարչապետին ուղեկցող մեքենաներից մեկը․ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի վարած մեքենան մահացու վրաերթի ենթարկեց Մնացականյանին։

Մնացականյանին վրաերթի ենթարկելու համար Նավասարդյանը 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել։ Ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմերը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել։

Եվգենյա Համբարձումյան