Ադրբեջանը չի՛ կարող պայթեցնել Թրամփի ծրագիրը․ Ալիևն ինքը կպայթի մի տուփ լուցկով, եթե մտքով դա անցկացնի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
19.05.2026 | 21:00
Ադրբեջանն ունի Նիկոլ Փաշինյանի պես «ոսկե ձկնիկ», որը կատարում է իր պահանջները․ շահագրգիռ են Փաշինյանի վերընտրվելով. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:54
Լիտվայի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19.05.2026 | 20:48
Ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, ինչքան ես, դա փաստ է․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:33
Դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը
19.05.2026 | 20:21
«Գործակալնե՛ր, ՀՀ-ն գալու է ձեր հետևից»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի և ФСБ-ի կապի մասին
19.05.2026 | 20:12
Ներդրվում է 4 միլիարդ դոլար․ Սևակ Միքայելյանը հայտնել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլի հաստատման մասին
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներին, ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությանը և դրանց հնարավոր ազդեցությանը Հարավային Կովկասի վրա։

Բնութագրելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և տարածաշրջանային անկայունությունը՝ Մեհրաբյանը նշել է․ «Մենք հայտնվել ենք, այսպես ասենք, դեպքերի, հանգամանքների բերումով այդ փոթորկի աչքում, որտեղ լիակատար հանդարտություն է, բայց փոթորիկը այդ աչքից քիչ հեռու է՝ ամբողջ այդ տարածքով, որտեղ դուք այդ տեղապտույտը կտեսնեք»։

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անորոշության պայմաններում կողմերի վարքագիծը մնում է ռացիոնալ․ «Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են․․․ և ունենք իրար մեջ տարածաշրջանի ամենաերկար սահմանը՝ 1000 կմ։ Այդպիսի սահման ոչ մի երկիր մեր հարևաններից ոչ մի երկրի հետ չունի։ Դա նշանակում է, որ տրամաբանությունն էլ ռացիոնալ հուշում է, որ այստեղ խոսքը բարեկամության մասին չէ, եղբայրության մասին չէ․․․ այլ կանխատեսելիություն ապահովելու մասին է այդ 1000 կմ-ի վրա»։

Խոսելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության մասին՝ քաղաքական գործիչը նկատել է, որ Վաշինգտոնը ռևիզիայի է ենթարկում միջազգային հարաբերությունները՝ առաջնորդվելով պրագմատիկ շահերով։

«Միացյալ Նահանգների համար երկարաժամկետ թիվ մեկ սպառնալիք է համարվում Չինաստանը։ Հետաքրքրությունը Կենտրոնական Ասիայի նկատմամբ, որպեսզի այդտեղով գան չինական ապրանքներ, բայց ապրանքի հետ չգա չինական քաղաքական ազդեցություն, այս խնդիրը դրված է Միացյալ Նահանգների առջև։ Սա դառնում է սկզբունքային հարց։ Եվ Ադրբեջանը չի կարող պայթեցնել այդ տրամաբանությունը իր ագրեսիվությամբ»։

Մեհրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի զսպվածությունը պայմանավորված է հենց այս նոր տրամաբանությամբ․

«Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ նույնիսկ մտքով անցկացնելու դեպքում մի տուփ լուցկով կպայթի ինքը, մոտավորապես, և կրակի հետ չի խաղա։ Բոլորն են տեղավորվում թրամփյան տրամաբանության մեջ, նույնիսկ՝ Պուտինը»։

Անդրադառնալով Գրենլանդիայի գնման կամ ռազմական ուժով ԱՄՆ-ի կողմից այն վերցնելու հավանականությանը և ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններին՝ Մեհրաբյանը նշել է, որ տեղի է ունենում դաշնակցային հարաբերությունների տրանսֆորմացիա։

«Միացյալ Նահանգները տրանսֆորմացնում են իրենց հարաբերությունները իրենց դաշնակիցների հետ՝ այդ վերտիկալից դեպի հորիզոնականի և հավասար ծախսերի, հավասար պատասխանատվության տրամաբանության մեջ տեղափոխելով։ Ասում է՝ իմ առաջնահերթությունը հիմա Չինաստանին զսպելն է։ Բայց տեսեք, որ այստեղ՝ Հայաստանում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում որևէ խզում չկա եվրոպացիների հետ։ Ընդհակառակը, փոխլրացնող շահեր են»։

Խոսելով տարածաշրջանային ենթակառուցվածքների և «Խաղաղության խաչմերուկի» մասին՝ նա շեշտել է Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա ձգվող ճանապարհի կարևորությունը Արևմուտքի համար։ «Այստեղ «Մարշալի պլանի» նոր տրամաբանությունն է՝ ուղղակի քարածուխի և երկաթի փոխարեն կոմունիկացիաներն են և ապագա ապրանքաշրջանառությունը։ Հայկական կողմը իրանցիների ուշադրությունը պետք է հրավիրի այն հանգամանքի վրա, որ շատ կարևոր է Երասխ-Սադարակ հատվածի վերագործարկումը և նախիջևանյան երկաթգծերի մոդեռնիզացիան։ Ի՞նչ է մեզ տալիս դա․ ուղղակի երկաթուղային կապ կապահովի դեպի պայմանական Բանդար Աբաս և ընդհանրապես Մերձավոր Արևելք»։

Ըստ Մեհրաբյանի՝ այս ծրագիրը կենսական է նաև Իրանի համար․ «Իրանն էլ կստանա երկաթուղային հուսալի կապ դեպի և՛ Թուրքիա, որը չկա․․․ և՛ դեպի Ռուսաստան, և՛ դեպի Սև ծով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան