Միայն իմ բարոյականությունը կարող է ինձ կանգնեցնել. Թրամփը հայտարարել է՝ իրեն միջազգային իրավունք պետք չէ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիազորությունները սահմանափակվում են միայն իր «սեփական բարոյականությամբ», այլ ոչ թե միջազգային իրավունքով։

«Կա մեկ սահմանափակում՝ իմ սեփական բարոյականությունը, իմ սեփական գիտակցությունը։ Սա միակ բանն է, որը կարող է կանգնեցնել ինձ։ Ինձ միջազգային իրավունք պետք չէ։ Ես չեմ ձգտում վնասել մարդկանց»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը The New York Times-ին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հարցին՝ արդյո՞ք իր վարչակազմը պետք է հետևի միջազգային իրավունքին, Թրամփը պատասխանել է. «Այո»։

Ավելի ուշ նա հավելել է, որ ինքը կորոշի, թե երբ նման սահմանափակումները կկիրառվեն Միացյալ Նահանգների նկատմամբ։

«Դա կախված է նրանից, թե ինչպես եք սահմանում միջազգային իրավունքը»,- ասել է նա։

Դոնալդ Թրամփը հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել հարցին, թե իր համար ինչն է ավելի կարևոր՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը ստանձնե՞լը, թե՞ ՆԱՏՕ-ի պահպանումը, սակայն ընդունել է, որ «կարող է լինել ընտրություն»։ Նա հստակեցրել է, որ դաշինքն առանց Միացյալ Նահանգների, «ըստ էության անօգուտ է»։

«Կարծում եմ՝ մենք միշտ լավ հարաբերություններ կունենանք Եվրոպայի հետ, բայց ես ուզում եմ, որ նրանք խելքի գան։ Ես եմ նրանց դրդել ավելի շատ ծախսել ՆԱՏՕ-ի վրա և ավելացնել իրենց ՀՆԱ-ն»,- հայտարարել է Թրամփը։

Նա նաև մերժել է պնդումը, որ Վենեսուելայի նախաագահ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելու նպատակով Կարակասում ԱՄՆ-ի կողմից իրականացված ռազմական գործողությունը նախադեպ է ստեղծել, որին Չինաստանը կարող է հետևել Թայվանի նկատմամբ իր պահանջներում։

«Նրանից է (Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից) կախված, թե ինչ կանի։ Բայց ես նրան ասել եմ, որ շատ դժգոհ կլինեմ, եթե նման բան անի։ Եվ չեմ կարծում, որ նա կանի։ Հուսով եմ՝ չի անի»,- հայտարարել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի