Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին

Լուրեր

20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուրլիկ Տիդեստրյոմին և դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնին

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է Ուրլիկ Տիդեստրյոմին Հայաստանում դեսպանի առաքելության ստանձնման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ոլորտում երկու երկրների համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կխորանա։

Դեսպանը շեշտել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո գերատեսչությունների հետ հանդիպումները սկսել է Բնապահպանության նախարարությունից՝ կարևորելով բնապահպանական հարցերի շուրջ փոխգործակցությունը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել համամարդկային բնապահպանական հիմնախնդիրներին, մասնավորապես կլիմայի փոփոխության և մեկանգամյա օգտագործման պլաստիկի հարցերին, որոնց լուծմանն ուղղված միջազգային գործընթացներին ակտիվորեն ներգրավված է նաև Հայաստանը։ Դեսպանի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում վարվող քաղաքականությունը, նախաձեռնած բարեփոխումների հիմնական ուղղությունները և թիրախները։ Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդգծել է անտառների և կոշտ թափոնների կառավարման ոլորտներում Շվեդիայի հարուստ փորձը և կարևորել Հայաստանում դրա ներդնմանն ուղղված գործնական քայլերը։

Ուրլիկ Տիդեստրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու բնապահպանության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներին։