ԱՄՆ-ի կողմից առգրավված Bella 1 լցանավը պատկանում է ռուսական ընկերության. սեփականատերը Ղրիմից ռուս գործարար է

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից առգրավված Bella 1 (Marinera) նավթային լցանավը դեկտեմբերի վերջից պատկանում է Ռյազանի մարզում գրանցված ռուսական  «Բուրևեստմարին» ընկերությանը: Այս մասին հաղորդել են Financial Times-ը և BBC-ի ռուսական ծառայությունը, գրում է Meduza-ն։

FT-ի տվյալներով՝ ընկերությունը 2025 թվականի հուլիսին հիմնադրել է գործարար Իլյա Բուգայը։

«Новая газета Европа»-ն, հղում անելով  Իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանին, պնդում է, որ Իլյա Բուգայը բռնակցված Ղրիմից ձեռնարկատեր է, որն այժմ բնակվում է Մոսկվայում: Աշխատանքի որոնման կայքերում կարելի է գտնել «Բուրևեստմարին»-ում մի քանի թափուր աշխատատեղ, որոնք կապված են նավագնացության հետ։

«Новая газета Европа»-ն գրում է, որ  2018 թվականից ի վեր Բուգայը նաև «Ռուսնեֆտեխիմտորգ» ընկերության գլխավոր տնօրենն է, որը զբաղվում է նավթամթերքի առևտրով: 2020 թվականին ընկերությունը վաստակել է չորս միլիարդ ռուբլի, սակայն հետագայում նրա եկամուտները զգալիորեն նվազել են, և 2024 թվականին այն վնաս է գրանցել:

Հունվարի 7-ին ԱՄՆ զինված ուժերը կալանել են  երկու «ստվերային նավատորմի» լցանավ՝ «Բելլա 1»-ը (Mariner) և «Սոֆիա»-ն: Երկու նավերն էլ գտնվում են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում՝ պատժամիջոցների տակ գտնվող իրանական, վենեսուելական և ռուսական նավթ տեղափոխելու համար։

Դեկտեմբերի վերջին ԱՄՆ առափնյա պահպանությունը փորձել էր Կարիբյան ծովում ձերբակալել Պանամայի դրոշով նավարկող «Բելլա 1»-ը, որն ուղևորվում էր դեպի Վենեսուելա: Ռուսաստանի, Ուկրաինայի և Հնդկաստանի քաղաքացիներից բաղկացած անձնակազմը հրաժարվել էր կատարել ԱՄՆ զինվորական հրամանները և փոխել ուղղությունը, ինչը ստիպել էր  առափնյա պահպանության ծառայությանը հետապնդել նրանց: Հետապնդումից խուսափելով՝ լցանավի անձնակազմը դրա կողքին նկարել էր Ռուսաստանի դրոշը: Դեպքից մի քանի օր անց նավը վերանվանվել էր «Mariner» և գրանցվել Ռուսաստանի ծովային նավագնացության գրանցամատյանում:

«Բելլա 1»-ի առգրավումից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այն անվանել էր «կեղծ ռուսական լցանավ»։

«Նրանք, ըստ էության, փորձում էին ներկայանալ որպես ռուսական նավթային լցանավ՝ պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Լցանավի առգրավումից հետո Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ որ «Բելլա 1»-ը ստացել է Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն։ Ասվում է, թե 1982 թվականի Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն՝ «բաց ծովում գործում է նավարկության ազատության ռեժիմը, և ոչ մի պետություն իրավունք չունի ուժ կիրառել այլ պետությունների իրավասության ներքո պատշաճ կերպով գրանցված նավերի նկատմամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի