Բոյկոտի դրսևորում եղավ. Փաշինյանը` Ադրբեջանից ներկրված բենզինի վաճառքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Փոխվարչապետների հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը արտահայտել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ վաճառել նավթամթերք»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Factor TV-ի հարցին՝ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն։ Երկու կողմերի ընկերությունները, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից երկու ընկերություն կապ են հաստատել։ Իմիջիայլոց ասեմ, բոյկոտի դրսևորումն առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ եղավ, որովհետև եղան ցանցեր, ովքեր հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը և մտավախությունը ճիշտ էր։ Եվ հիմա մեկ, երկու, երեք, չորս, հինգ, ես կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան և հնարավորությունը բաց է բոլորի համար, և ով ուզենա, կարող է դրանից օգտվել։ Որևէ ուրիշ, այլ սահմանափակում չկա։ Հիմա, անկեղծ ասած, այդպիսի պրոցեսներ կան, որ Հայաստանը և Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ ձեռք բերելու, վաճառելու և գնելու հարցում են հետաքրքրված, պրոցես գնում է։ Երբ որ նորություններ կլինեն, կիմանաք։ Այսինքն, կա քննարկում։

Ես գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանցվել, փոխանակվել, դեռևս ուսումնասիրության պրոցես է գնում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։