Գարիկ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արարատի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ Արարատի մարզում:

Այսօր՝ նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ընտրություններն անցնեն հանգիստ, ժողովուրդը կատարի իմ կամարտահայտությունը»,- հավելեց մարզպետը:

Լրագրողի հարցին՝ ՀՀԿ-ի շունչը դեռևս կա՞ մարզում, և կարո՞ղ են հանրապետականները փորձել իր դեմ աշխատել, մարզպետը պատասխանեց. «Ինձ միշտ հետաքրքիր է՝ էդ հանրապետականի շունչ ասվածն ինչի՞ եք ասոցացնում: Եղել են մարդիկ, եղել են Հանրապետական կուսակցության հետ, այսօր ինչ-ինչ հանգամանքներում թողնում են, լքում են էդ կուսակցությունը: Բոլորն էլ մեր բնակիչներն են, թող շնչեն, թող ապրեն նոր Հայաստանում»: Անդրադառնալով Արարատի մարզում բավական բարձր հեղինակություն և վարկանիշ ունեցող անձանց ներկայությանն ու վերջին շրջանում իր հետ կապված դժգոհություններին՝ Գարիկ Սարգսյանը վստահեցրեց, որ այս ընտրությունները ցույց կտան, թե ով որքան վարկանիշ ունի:

«Եթե անցած տարի ընտրություններն անցել են համատարած կաշառքի, վախի, ռեսուրսների կիրառման պայմաններում, և մարդիկ եթե կփորձեն այս իրողություններում փորձել իրենց ուժերը, թող ապացուցեն՝ այս իրողություններում ունե՞ն այդ ռեյտինգը, թե՞ դա ուղղակի փուչիկ էր»,- հայտարարեց Գարիկ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։