2,7 մլրդ դրամ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
Քաղաքականություն
07.11.2018 | 14:49Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի 2,707,144,200 հազար դրամ:
Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10,000,000 հազար դրամ, ոստիկանությանը՝ 234,224,800 հազար դրամ:
Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում։