ԱՄՆ-ը դուրս է գալիս միջազգային 66 կազմակերպությունից

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, որի համաձայն՝ դադարեցվում է Միացյալ Նահանգների անդամակցությունը միջազգային 66 կազմակերպություններին: Տեղեկությունը հրապարակվել է Սպիտակ տան X-ի միկրոբլոգում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ այն կազմակերպություններից, որոնցից ԱՄՆ-ը դուրս է գալիս, 31-ը գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո, իսկ 35-ը՝ դրանից դուրս: Դրանք «այլևս չեն սպասարկում ԱՄՆ-ի ազգային շահերը», նշվում է Սպիտակ տան հրապարակման մեջ։

Այս կազմակերպությունների ամբողջական ցանկը հասանելի է Սպիտակ տան կայքում: Այնտեղ, ի թիվս այլոց, ներառված են Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, որը ստեղծվել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը խթանելու համար, Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեխաների նկատմամբ բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակը, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամը և այլն։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս հարցի վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը այն կազմակերպությունները, որոնց անդամակցությունը դադարեցնում է երկիրը, համարել է «ծախսատար, անարդյունավետ, վնասակար», «վատ կառավարվող», «ավելորդ» կամ «մեր ազգային ինքնիշխանությանը, ազատություններին և համատեղ բարգավաճմանը սպառնալիք ներկայացնող»։

ՄԱԿ-ի կառույցների պարագայում ԱՄՆ-ի դուրս գալը նշանակում է դադարեցնել մասնակցությունը կամ ֆինանսավորումն այդ կառույցներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի