Պետդուման կոչ է արել տորպեդահարել ԱՄՆ ռազմածովային ուժերը․ «Անպատժելիության էյֆորիա ապրող ԱՄՆ-ին կանգնեցնելու միակ միջոցը սա է»

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը կոչ է արել «ԱՄՆ-ի քիթիկին մատով կտտացնել» և տորպեդահարել ԱՄՆ ռազմածովային ուժերը՝ ի պատասխան Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող «Marinera» լցանավի առգրավման․ գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Պոդյոմ» հրատարակությանը։

Ժուրավլյովը քաղաքացիական նավի առգրավումը ԱՄՆ զինված ուժերի կողմից «ծովահենություն» է որակել ու նաև ոտնձգություն համարել Ռուսաստանի տարածքի նկատմամբ, քանի որ լցանավը նավարկում էր Ռուսաստանի դրոշի ներքո։

Պատգամավորը հավելել է, որ ԱՄՆ-ի նման գործողություններին պատասխանը պետք է լինի արագ ու վճռական, հաշվի առնելով այն փաստը, որ, ըստ առկա տեղեկությունների, մոտակայքում գտնվում են ռուսական ռազմանավեր ու սուզանավ։

Նշվում է, որ Ռուսաստանի ռազմական դոկտրինը նույնիսկ թույլ է տալիս ի պատասխան օգտագործել միջուկային զենք։

«Տորպեդահարել, խորտակել ափին պահպանություն անող ամերիկյան մի քանի նավ․․․ Վենեսուելայում հատուկ գործողությունից հետո անպատժելիության էյֆորիա ապրող ԱՄՆ-ին կանգնեցնելու միակ միջոցը քիթիկին մատով կտտացնելն է», – իր խոսքը եզրափակել է Ալեքսեյ Ժուրավլյովը։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ը Ատլանտյան օվկիանոսում ռուսական դրոշի ներքո նավարկող նավթային լցանավ է կալանել։

Ապա Սպիտակ տունը հայտարարել էր, որ ռուսական դրոշի տակ նավարկող կալանված լցանավի անձնակազմին քրեական հետապնդում է սպառնում։ Մոսկվան, իր հերթին, պահանջել էր, որ ԱՄՆ-ն արժանապատվորեն և մարդասիրաբար վերաբերվի նավի վրա գտնվող իր քաղաքացիներին։

 

 Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի