Սպիտակ տանը հայտարարել են, որ ռուսական դրոշի տակ նավարկող կալանված լցանավի անձնակազմին սպառնում է քրեական հետապնդում

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

Հյուսիսային Ատլանտիկայում կալանված «Բելլա 1» («Մարիներա») լցանավի անձնակազմը ենթակա է քրեական հետապնդման և անհրաժեշտության դեպքում կարող է կանգնել դատարանի առջև, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ Այս մասին փոխանցում է Meduza.io-ն։

«Նավը կալանելու դատական օրդեր է տրվել, որը տարածվում է նաև անձնակազմի վրա։ Սա նշանակում է, որ անձնակազմի անդամները կարող են ենթարկվել դատական հետապնդման դաշնային օրենսդրության համապատասխան խախտումների համար և անհրաժեշտության դեպքում տեղափոխվել ԱՄՆ»,– ասել է Լիվիտը։

Նրա խոսքով՝ «Բելլա 1» լցանավը պատկանել է Վենեսուելայի «ստվերային նավատորմին» և տեղափոխել է ենթաօրենսդրական նավթ։ Լցանավը կալանվել է ԱՄՆ դաշնային դատարանի օրդերի հիման վրա՝ մի քանի օր տևած վերահսկումից հետո։

Նշվում է, որ դեռ դեկտեմբերի վերջին ամերիկացի զինվորականները փորձել էին ձերբակալել նավը, սակայն անձնակազմը չէր ենթարկվել առափնյա պահպանության պահանջներին, փոխել էր ընթացքը և նավի վրա պատկերել Ռուսաստանի դրոշը։ Ավելի ուշ նավը վերանվանվել է «Մարիներա» և գրանցվել Ռուսաստանի ծովային նավարկության ռեգիստրում։ Հունվարի 7-ին այն կալանվել է Հյուսիսային Ատլանտիկայում։

Լցանավը կալանելուց հետո Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ «ոչ մի պետություն իրավունք չունի ուժ կիրառել պատշաճ կերպով գրանցված նավերի նկատմամբ», իսկ ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պահանջել է ապահովել նավի վրա գտնվող ռուսների «մարդասիրական և արժանապատիվ վերաբերմունքը» և «չխոչընդոտել նրանց շուտափույթ վերադարձին հայրենիք»։