Համաներման շրջանակում Հայաստանում 7 իրանցի է ազատ արձակվել
Հասարակություն
07.11.2018 | 12:31Հայաստանում հայտարարված համընդհանուր համաներման շրջանակում Իրանի 7 քաղաքացի է ազատ արձակվել: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Երևանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունից IRNA-ին հայտնել են, որ սա Հայաստանում իրանական ակտիվ դիվանագիտության և հայ իրավապահների, անվտանգության և արդարադատության մարմինների հետ համագործակցության արդյունք է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հիմա երկու երկրների համապատասխան մարմինները դիտարկում են Հայաստանում ազատազրկված Իրանի մյուս քաղաքացիներին համաներման շրջանակում ազատ արձակելու կամ արտահանձնելու հնարավորությունը: