Բակո Սահակյանն ընդունել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին ընդունել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: