ԿՀՎ-ն Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ապացույցներ չի գտել

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ունի ուկրաինական դրոնների կողմից Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման ապացույցներ և դրանք պատրաստվում է փոխանցել ԱՄՆ-ին։ Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գերատեսչության պնդմամբ՝ Նովգորոդի մարզում հայտնաբերված ԱԹՍ-ներից մեկում հայտնաբերվել է «թռիչքային առաջադրանքի ֆայլ», որի տվյալները, ըստ ռուսական կողմի, վկայում են նախագահի նստավայրի ուղղությամբ թիրախավորման մասին։

Միևնույն ժամանակ, New York Times-ը և Wall Street Journal-ը հայտնում են, որ ԱՄՆ ԿՀՎ-ն եզրակացրել է՝ Ուկրաինան այս շաբաթ չի փորձել հարձակվել Պուտինի կամ նրա նստավայրերի վրա։ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանություններից։ Թրամփը Truth Social-ում տարածել է New York Post-ի հոդվածի հղումը, ըստ որի՝ Պուտինի նստավայրի վրա «հարձակման» մասին հայտարարությունները, հավանաբար, չեն համապատասխանում իրականությանը։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գրառումը հրապարակվել է Ռատկլիֆի զեկույցից անմիջապես հետո։