Պուտինի նստավայրի վրա ԱԹՍ-ի հարձակման հաստատում չկա. ISW

Լուրեր

30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) չի գտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Վալդայի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման որևէ հաստատում, որի մասին Կրեմլը հայտնել էր նախորդ օրը: Սա բխում է կենտրոնի վերլուծաբանների կողմից հրապարակված զեկույցից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ISW-ն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից նախագահական նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրությունները չեն հաստատվում բաց աղբյուրներից ստացված տվյալներով, այդ թվում՝ աշխարհագրական դիրքի տեսանյութերով, օբյեկտի մոտ պայթյունների կամ ծխի կադրերով, տեղական իշխանությունների մեկնաբանություններով կամ վնասի մասին տարածաշրջանային լրատվամիջոցների հաղորդագրություններով։

Բացի այդ, վերլուծաբանները մատնանշում են Ռուսաստանի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների պաշտոնական հայտարարություններում առկա հակասությունները։

ISW-ի եզրակացությունները հաստատում են տեղի բնակիչները: «Можем Обишения» տելեգրամ ալիքի տվյալներով՝ Նովգորոդի մարզի բնակիչներն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի մասին որևէ կոնկրետ հաղորդագրություն չեն ստացել, իսկ Վալդայի բնակիչները չեն լսել անօդաչու թռչող սարքերին բնորոշ ձայները կամ անօդաչուների հարվածներից առաջացող պայթյունները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի