Չեռնոգորիան վերացրել է վիզայի պահանջները Թուրքիայի համար, իսկ Ադրբեջանի համար վիզային ռեժիմ սահմանել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեռնոգորիայի իշխանությունները որոշել են վիզային ռեժիմ սահմանել Ադրբեջանի համար՝ անօրինական միգրացիան կանխելու նպատակով, ինչպես նաև չեղարկել այն Թուրքիայի քաղաքացիների համար, հայտնում է European Western Balkans կայքը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կառավարության կողմից ուսումնասիրված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ամրապնդվել է թուրքական իշխանությունների հետ համագործակցությունը, ներառյալ՝ անվտանգության և ներգաղթի վերահսկողության ուժեղացված միջոցառումները։ Որոշումը նախատեսում է մնալու թույլատրելի ժամկետի կրճատում 90-ից մինչև 30 օր՝ այն պայմանով, որ վիզային ռեժիմը կարող է վերականգնվել, եթե գնահատվեն անվտանգության ռիսկերը»,- հայտարարել է Չեռնոգորիայի կառավարությունը։

Երկրի իշխանություններն ընդգծել են, որ վիզային և ներգաղթային կանոնակարգերի խստացումը նպատակ ունի պայքարել անօրինական միգրացիայի դեմ և ուժեղացնել օտարերկրյա քաղաքացիների մուտքի ու մնալու նկատմամբ վերահսկողության մակարդակը:

«Ավելին, այս որոշումը Եվրամիության հետ վիզային քաղաքականության ներդաշնակեցման ավելի լայն միջոցառումների փաթեթի մաս է կազմում։ Սա ներառում է երրորդ երկրների, այս դեպքում՝ Ադրբեջանի համար վիզային կանոնակարգերի հարմարեցումը, որը կավարտվի մինչև հունվարի 15-ը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 27-ին Չեռնոգորիայի իշխանությունները ժամանակավորապես կասեցրել էին Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը՝ Պոդգորիցայի գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպից հետո, որի արդյունքում ձերբակալվել էր 45 մարդ: Ավելի ուշ ձերբակալվել էին Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ՝ մի քանի մարդու վիրավորելու մեղադրանքով:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն haqqin.az-ին մեկնաբանել է Չեռնոգորիայի կառավարության որոշումը։

«Երկար ժամանակ Չեռնոգորիան միակողմանիորեն կիրառում էր առանց վիզայի ռեժիմ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ներկայում, Չեռնոգորիայի կառավարության որոշման համաձայն, վիզային ռեժիմ կկիրառվի Չեռնոգորիա մեկնել Ադրբեջանի ցանկացած քաղաքացիների համար՝ սկսած 2026 թվականի հունվարի 15-ից։ Այս որոշումը Չեռնոգորիայի կառավարության կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հետ կապված ստանձնած պարտավորությունների մի մասն է»,- ասել է նա։

Ըստ Հաջիզադեի՝ «Ադրբեջանի քաղաքացիների համար վիզայի նոր կանոնների և պայմանների վերաբերյալ համապատասխան հարցում է ուղարկվել չեռնոգորական կողմին։ Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի պատշաճ ժամանակին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի