Ֆրանսիայում Մակրոնի դեմ հարձակում նախապատրաստելու կասկածանքով 6 անձ է ձերբակալվել
Քաղաքականություն
06.11.2018 | 19:18
Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի վրա հարձակում նախապատրաստելու կասկածանքով 6 անձ է ձերբակալվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ կասկածյալները ծայրահեղ աջերի կողմակիցներ են:
Հատուկ գործողություններն իրականացվել են Իզեր, Իլ և Վիլեն և Մոզել դեպարտամենտներում, երկրի ղեկավարին ուղղված սպառնալիքների հետաքննության շրջանակում:
Փարիզի դատախազությունը նախաքննություն է սկսել ձերբակալվածների նկատմամբ, որոնց կասկածում են հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ: