Առանց ՀՀ-ի ներքին դիմակայունության բարձրացման՝ Ադրբեջանի հետ խաղաղությունն անհնար է․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
19.05.2026 | 21:00
Ադրբեջանն ունի Նիկոլ Փաշինյանի պես «ոսկե ձկնիկ», որը կատարում է իր պահանջները․ շահագրգիռ են Փաշինյանի վերընտրվելով. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:54
Լիտվայի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19.05.2026 | 20:48
Ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, ինչքան ես, դա փաստ է․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:33
Դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը
19.05.2026 | 20:21
«Գործակալնե՛ր, ՀՀ-ն գալու է ձեր հետևից»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի և ФСБ-ի կապի մասին
19.05.2026 | 20:12
Ներդրվում է 4 միլիարդ դոլար․ Սևակ Միքայելյանը հայտնել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլի հաստատման մասին
19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
19.05.2026 | 19:33
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել. փաստաբանը՝ Օսիպյանի մասին
19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
Բոլորը

«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է 2025 թվականի քաղաքական զարգացումներին, Հայաստանի անվտանգային միջավայրի փոփոխությանը, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիային և ժողովրդավարության վիճակին։

Մովսեսյանը նկատում է, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի շուրջ մթնոլորտն արմատապես փոխվել է։ Եթե տարեսկզբին առկա էր պատերազմի անխուսափելիության զգացում, ապա տարեվերջին օրակարգը տեղափոխվել է այլ հարթություն։

«25 թվականի սկզբին, թե՛ ներքաղաքական դաշտի բոլոր դերակատարները, թե՛ նաև կարծես թե արտաքին դերակատարները հասկանում էին, որ Հայաստանի վրա հարձակումը լինելու է։ Օգոստոսի 8-ի համաձայնությունները, ըստ էության, կանխեցին այդ մեծ սպառնալիքը, որ 25 թվականի կոնտեքստում կային։ Այսօր մեր ամբողջ քաղաքական դիսկուրսը տրամագծորեն 180 աստիճան հակառակվում է։ Այսինքն, երբ որ մենք 25 թվականի սկզբին քննարկում էինք, թե ինչպես ենք դիմագրավելու Ադրբեջանի հերթական ռազմական սպառնալիքը, այսօր, օրինակ, քննարկում ենք՝ արդյո՞ք ճիշտ է էս պայմաններում բենզին ներկրել Ադրբեջանից, թունավոր է, թե չէ, ցորենը և այլն»։

Ըստ բանախոսի՝ սա խաղաղություն է, որը կանխում է մեծ ռազմական կոնֆլիկտը, թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական, տնտեսական մրցակցությունը կանգ չի առել։ Յուրի Մովսեսյանը շեշտում է, որ Հայաստանի համար կենսական է նվազեցնել կախվածությունը մեկ կենտրոնից՝ Ռուսաստանից, քանի որ նախկին անվտանգային մոդելը ձախողվել է։

«Հայաստանի համար այս պահին ձեռնտու է ֆիքսվել դրական տենդենցների վրա, տնային աշխատանք անել, որովհետև առանց Հայաստանի ներքին դիմակայունության, պարզ է, որ խաղաղությունն անհնար է։ Մենք չենք կարող նույն սխալները կրկնել, որ արել ենք մինչև 2020-ը… Հիմա նույն սխալը մենք չենք կարող անել. մենք չենք կարող ասել՝ արդեն իսկ ունենք խաղաղության նախաստորագրված պայմանագիր, մենք չպետք է մեր կախվածությունների մասին խոսենք, մենք չպետք է դիվերսիֆիկացված հարաբերություններ ունենանք»։

Խոսելով Ռուսաստանի դերակատարման մասին՝ նա նշում է. «Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանին ներքաշել կոնկրետ այնպիսի ծրագրերում, որոնք պարզ է, որ նրա էս պահին ուժային տիրույթում չեն։ Պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանը հիմա երկընտրանքի առջև պետք է կանգնի. կա՛մ անել ներդրումներ, որոնք էս պահին իրեն կարճաժամկետ հեռանկարում էդ օգուտը չեն բերելու…, կա՛մ էլ հրաժարվել և թողնել Հայաստանին, որ էդ ոլորտը նույնպես դիվերսիֆիկացնի»։

Մովսեսյանը կարևորում է էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիան՝ որպես ինքնիշխանության ամրապնդման գործոն։
«Այստեղ կարևոր է հասկանալ, ի վերջո, Հայաստանի վերջնական որոշումը որն է լինելու (նոր ատոմակայանի հարցում): Մեկ կենտրոնից կախվածությունը տնտեսական շահավետության գործակիցներով չէ, որ գնահատվում է, այլ պետք է դիտարկել նաև խոցելիության տեսանկյունից։ Գուցե ռուսական ցորենն ամենաէժանն է, բայց դա արդյո՞ք ենթադրում է, որ պետք է 100 տոկոսանոց կախվածություն ունենալ Ռուսաստանից։ Որովհետև մեկ կենտրոնից կախվածությունը տնտեսական շահավետության գործակիցներով չէ, որ գնահատվում է, այն պետք է դիտարկել նաև խոցելիության տեսանկյունից»։

Անդրադառնալով երկրում ժողովրդավարության վիճակին՝ Մովսեսյանը փաստում է հետընթացի առկայությունը։
«Այո՛, եթե տարիների կտրվածքով նայենք, ժողովրդավարության հետընթացն ակնհայտ է։ Այսինքն՝ մենք տեսնում ենք նոր բարքեր, որոնք չեն եղել 2021-ին, 22-ին, բայց կան 24-ին և 25-ին։ Տեսնում ենք տարբեր կոռուպցիոն դրսևորումներ տարբեր մակարդակներում… Սկսած, օրինակ, ԱՆԻՖ-ը, որը ամենաբարձր մակարդակի գործադիրի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի կողմից տեսնում ենք կոռուպցիոն դրսևորումներ, մենք նույնիսկ տեսնում ենք ՏԻՄ մակարդակում… Բայց 37 թիվը չէ հաստատ… Այստեղ ամենակարևոր բանը, որ ինձ համար ես ֆիքսել էի, դա այն է՝ մի կողմից քննադատել ժողովրդավարական հետընթացը, մյուս կողմից էլ թույլ չտալ, որ հատկապես արտաքին ազդեցության նարատիվները կամ ցանկացած արտաքին միջամտություն իրականացնելով գան հակաժողովրդավարություն ստեղծեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան