Մխիթար Հայրապետյանը հանձնեց Հայաստանի Հանրապետության կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորության կառավարությանը

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Նոյեմբերի 6-ին սփյուռքի նախարարությունում նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրեյթին հանձնեց ՀՀ կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորության կառավարությանը՝ սփյուռքահայ Դանիել Վարուժան Հեճինեանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը:

ՀՀ կառավարության և մասնավորապես սփյուռքի նախարարության անունից ջերմորեն ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը նշեց. «Այսօրվա միջոցառումն ունի խորհրդանշական բնույթ. մենք սփյուռքի նախարարություն ենք հրավիրել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոսին՝ մի մարդու, ում երկիրն ու ժողովուրդը ողջ հայության մոտ ասոցացվում են որպես բարեկամ, և ցանկանում ենք նրա միջոցով Նորվեգիայի Թագավորության կառավարությանը փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից փոքր, սակայն մեծ ջերմություն, բարեկամություն և երախտագիտություն արտահայտող  նվեր: Հայ-նորվեգական բարեկամության ակունքներում են կանգնած մասնավորապես հայ ժողովրդի՝ նորվեգացի մեծ բարեկամ, բևեռախույզ, գիտնական, ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը և միսիոներ Բոդիլ Կատարինա Բյորնը, ովքեր նախորդ դարասկզբին մեծ աջակցություն են ցուցաբերել հայ ժողովրդին»:

Մխիթար Հայրապետյանն ընդգծեց՝ Նանսենն առաջիններից էր, որ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, և հենց նրա միջոցով տասնյակ հազարավոր հայ գաղթականներ կարողացան ցեղասպանությունից փրկվել և ապաստան գտնել Հայաստանում և այլ երկրներում, իսկ Բոդիլ-Կատարինա Բյորնը Ցեղասպանության տարիներին որպես բուժաշխատող Արևմտյան Հայաստանում փրկեց հազարավոր անտուն ու հիվանդ հայ երեխաների: «Հայ ժողովրդի համար Ֆրիտյոֆ Նանսենն ու Բոդիլ-Կատարինա Բյորնը խորհրդանշում են Նորվեգիան ու նորվեգացու մեծահոգությունը, ինչպես նաև մարդկային բարեսիրությունն ու նվիրվածությունը մարդու և ազգերի իրավունքների պաշտպանությանը, և հենց նրանք են հանդիսանում մեր երկրների ու ժողովուրդների հարաբերությունները սնուցող առաջին ամենամեծ աղբյուրը»,-շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

Մխիթար Հայրապետյանը խոսեց նաև 1988թ. երկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման գործընթացում Նորվեգիայի կառավարության և ժողովրդի աջակցության մասին: «Նորվեգիայի Թագավորության կառավարության նվերը Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարն է՝ «Նանսեն, կամուրջը բարեկամության և խաղաղության» անվամբ, որի հեղինակն է բոստոնաբնակ հայտնի նկարիչ Դանիել Վարուժան Հեճինեանը, ով Բոստոնից հատուկ ժամանել է Հայաստան՝ ներկա գտնվելու այս կարևոր միջոցառմանը: Նկարն արտահայտում է հայ և նորվեգացի ժողովուրդների բարեկամությունը, որով Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց երախտագիտությունն են հայտնում մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին՝ հայ ազգին ցուցաբերած անձնվեր վերաբերմունքի, սրտացավության և անգնահատելի աջակցության համար, ինչպես նաև Նորվեգիայի իշխանություններին և Նորվեգիայի ժողովրդին` 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ և հետո Հայաստանին մարդասիրական մեծ օգնություն ցուցաբերելու համար»,-ամփոփեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ պարոն Հեճինեանը նկարի կրկնօրինակը նվիրել է սփյուռքի նախարարությանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ողջույնի խոսքը փոխանցեց ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ  Գագիկ Ղալաչյանը:

Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրեյթին նախաձեռնության համար շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, սփյուռքի նախարարությանը՝ նշելով, որ արվեստի այս գործը ֆանտաստիկ նվեր է Նորվեգիայի Թագավորությանը: Դեյվիդ Սթրեյթին նաև հույս հայտնեց, որ երկու պետությունների բարեկամական հարաբերությունները առավել կսերտանան և կզարգանան:

Նկարի հեղիակ Դանիել Վարուժան Հեճինեանը ներկայացրեց դիմանկարի ստեղծման պատմությունը, որում Հայաստանի և Նորվեգիայի դրոշները խորհրդանշում են երկու ազգերի բարեկամությունը, ետևում Արարատ լեռն է, և պատկերի կենտրոնում մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենն է՝ ձեռքին խաղաղության խորհրդանիշ աղավնին: Շնորհակալություն հայտնելով սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին՝ արվեստագետը նշեց, որ սփյուռքում ապրող հայ երիտասարդներին  Հայաստանի ամենաերիտասարդ նախարարը կարող է ոգեշնչել և ուղեցույց դառնալ Հայաստան գալու և այստեղ հաստատվելու համար:

Ելույթ ունեցավ նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: «Ուրախ եմ,  որ որպես Լոռու մարզպետ պատիվ ունեմ այսօր մասնակցելու այս կարևոր միջոցառմանը, ինչը ևս մեկ առիթ է վերհաստատելու մեր երկրների՝ Հայաստանի և Նորվեգիայի Թագավորության միջև առկա ամուր, գործընկերային հարաբերությունները: Երկրաշարժից կարճ ժամանակ անց Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղակայվեցին Նորվեգական Կարմիր խաչի վրանները, որոնք դարձան երկրաշարժից տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերող օպերատիվ կետերից մեկը: Ավելի ուշ՝ 1989թվականի մարտին Նորվեգական Կարմիր խաչի կողմից կառուցվեց ու շահագործման  հանձնվեց Սպիտակի հիվանդանոցն իր հարակից կառույցներով: Այսօր, երկրաշարժի  30-րդ տարելիցին ընդառաջ հայ ժողովրդի ու մասնավորապես բոլոր լոռեցիների անունից հայտնում եմ մեր երախտագիտությունը՝  դժվարին իրավիճակում հայտնված Հայաստանին աջակցելու համար»,-նշեց Լոռու մարզպետը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ–ում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Մադսեն, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմը,  Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Արյա Մակկոնեն և Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը: