Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետն արգենտինական «Բանֆիլդի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Ադորյանն այս տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում երկու ընկերական հանդիպման է մասնակցել ամռանը։ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղերում կիսապաշտպանը չի հրավիրվել ազգային թիմ։
Ընթացիկ մրցաշրջանում Ադորյանը «Բանֆիլդի» կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
