Ուրուգվայում ՀՀ դեսպանը Պունտա դել Էստեում ՀՀ պատվավոր հյուպատոսին է հանձնել նրա նշանակման հավաստագիրը
Քաղաքականություն
27.12.2025 | 12:34
Դեսպան Մարիամ Գևորգյանը Պունտա դել Էստե քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռիչարդ Վիլդեր Անանիկյան Բակերջյանին է հանձնել վերջինիս նշանակման հավաստագիրը։ Այդ մասին տեղեկացնում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը:
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նորանշանակ հյուպատոսը ներկայացրել է այդ պաշտոնում իր առաջիկա անելիքները, ընդգծել երկու երկրների միջև գործարար, մշակութային և զբոսաշրջային կապերի զարգացման ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը։