Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը նոր Հայաստանում թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը «Քաղաքացիական հասարակության օրակարգն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկումների շարք է նախաձեռնել:

Առաջին հանրային քննարկումը նվիրված է Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը նոր Հայաստանում: Քննարկման բանախոսներն են՝ փաստաբան Վահե Գրիգորյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը:

Այս հանդիպումների շարքը, որը տեղի կունենա Երևանում և մարզերում, նպատակ ունի նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպել և հանրությանը ներկայացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, խտրականության, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, ինչպես նաև քննարկում ծավալել այս խնդիրների շուրջ՝ քաղաքացիական հասարակության կառույցների և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ուժերի միջև: