Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Լուրեր

01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է Բաչո Ախալայայի ձերբակալության մասին, որը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության բարձրաստիճան ուժային էր։ Ձերբակալությունը կապված է հոկտեմբերի 4-ի բողոքի ցույցի հետ, երբ ընդդիմությունը ծրագրել էր «կառավարության խաղաղ տապալում», գրում է Эхо Кавказа-ն։

Պետական ​​անվտանգության ծառայությունը պնդում է, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները բազմիցս առցանց կապ են հաստատել Ախալայայի հետ՝ նախքան նախագահական պալատը «գրավելու» իրենց ծրագրի մասին հայտարարելը։

ՊԱԾ պետի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն ճեպազրույցի ժամանակ Ախալայային անվանել է հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիայի «գլխավոր կազմակերպիչ»։ Նա նաև նշել է, որ Ախալայան հրաժարվում է ցուցմունք տալ։ Մաղրաձեի խոսքով՝ նրա կինը՝ Անի Նադարեիշվիլին, նույնպես ձերբակալվել է, բայց ավելի ուշ ազատ է արձակվել։

Բաչո Ախալայան զբաղեցրել է մի քանի կարևոր պաշտոններ Սաակաշվիլիի կառավարությունում։

Մասնավորապես, նա զբաղեցրել է պատիժների կրման դեպարտամենտի ղեկավարի (2005–2009), պաշտպանության նախարարի (2009–2012) և Վրաստանի ներքին գործերի նախարարի (2012 թվականի հուլիս-սեպտեմբեր) պաշտոնները։ Նա ձերբակալվել է 2012 թվականի նոյեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից և «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց մեկ ամիս անց։ Ախալայան մեղավոր է ճանաչվել թոշակի անցած գնդապետ Սերգո Թեթրաձեի մահվան գործով, գրեթե 10 տարի անցկացրել է բանտում և ազատ է արձակվել 2022 թվականի մարտի 1-ին։

2025 թվականի հոկտեմբերի 4-ին «խաղաղ հեղափոխության» շրջանակում նախագահական պալատի գրավման փորձից հետո, կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքը հրապարակել էր աուդիոձայնագրություն, որը հեռուստաալիքը ներկայացրել էր որպես ընդդիմադիր գործիչ Պաատա Բուրչուլաձեի և նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի միջև զրույց։

Ձայնագրության մեջ Ախալայան և Բուրչուլաձեն, իբր, քննարկում են հոկտեմբերի 4-ի հանրահավաքի արմատական ​​սցենարը։ Ախալայան պնդում է, որ ձայնագրությունը կեղծ է, և որ դրանում հնչող ձայնն իրենը չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի