Եպիսկոպոսը՝ ՊՆ-ից ստացած բնակարանում․ Վիգեն Սարգսյանի հրամանն ու Փաշինյանին միանալու մոտիվը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը 2018 թվականին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան է ստացել այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից։ Factor TV-ն «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է իր լիազորություններից դուրս գործողություններ կատարելու, այն է՝ Գևորգ Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքում բնակարաններ բաշխելու համար:

Պաշտպանության նախարարությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան են հայտնել, որ պաշտպանության նախարարի՝ 2018 թվականի հունվարի 1-ի N 55 հրամանով Երևանի Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/6 շենքի 2 սենյականոց թիվ 7 բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին։ Ընտրողների ռեգիստրը ևս հաստատում է՝ Աբրահամյանը հաշվառված է այդ հասցեում։

Տեղում նկարահանումների ժամանակ պարզեցինք՝  եպիսկոպոսին պատկանող բնակարանում ապրում են քույրն ու նրա ընտանիքը։ Շենքի բնակիչները դժվարացան մտաբերել, թե վերջին անգամ երբ են տեսել Արցախի թեմի առաջնորդին։ Բնակիչներից մեկն էլ հավելեց, որ շենքում ապրողների մեծ մասը զինվորականներ են։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այն 8 եպիսկոպոսներից մեկն է, որոնք նոյեմբերի 27-ին հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա նաև ընդգրկված էր Մայր Աթոռում ստեղծված հանձնաժողովի կազմում, որը պետք է քններ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին առնչվող կարգապահական հարցերը։ Բացի այդ, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր՝ այն եպիսկոպոսների կողքին, որոնք «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով» էին հավաքվել այնտեղ։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Զինված ուժերի հոգևոր առաջնորդ է նշանակվել 2007 թվականի հոկտեմբերի 1-ին։ 2008 թվականի օգոստոսի 24-ին նա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում է ստացել  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում։ 2021 թվականին ազատվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից և նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ։

Մամուլում հրապարակումներ կան, որ Վրթանես եպիսկոպոս Արբրահամյանին սպառնացել են զրկել բնակարանից, եթե չմիանա Փաշինյանի հռչակած եկեղեցին բարենորոգելու ծրագրին։ Տեր Վրթանեսի հետ չհաջողվեց կապ հաստատել և մեկնաբանություն ստանալ։ 

Նշենք, որ դեկտեմբերի 16-ից ստորագրահավաք է սկսվել հոգևորականին Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու պահանջով։

Ի՞նչ հանգամանքներում է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը բնակարան ստացել ՀՀ ՊՆ նախարարի հրամանով․ ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի մեղադրանքում նշվում է, որ նա, 2018 թվականի հունվարին խախտելով բնակարանների բաշխման համար սահմանված օրենքով ու Կառավարության որոշմամբ ամրագրված կարգը, միջամտել է ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի աշխատանքին, սեփական նախաձեռնությամբ սահմանել է օրենքով չնախատեսված նոր առաջնահերթություններ, հանձնարարել է բնակարաններ հատկացնել իր նախընտրած անձանց՝ շրջանցելով հերթագրման սկզբունքը։ Արդյունքում բնակարաններ են ստացել ավելի ուշ հերթագրված զինծառայողներ և նույնիսկ ՊՆ համակարգի զինծառայող չհանդիսացող անձինք, իսկ իրական կարիք ունեցող բազմաթիվ զինծառայողներ զրկվել են օրենքով երաշխավորված բնակարան ստանալու իրավունքից՝ պատճառելով էական վնաս ինչպես քաղաքացիների, այնպես էլ պետության շահերին։

Վիգեն Սարգսյանը հետախուզման մեջ է, նրա նկատմամբ կա հեռակա վարույթ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ԱՄՆ-ում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան