Երբ ՀՀ-ն ԵՄ-ի հետ կունենա ազատ վիզայի ռեժիմ․ զրույց ՆԳ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:50
Պուտինի հետ հանդիպում պահանջած և ապստամբությամբ սպառնացող զինվորականը կալանավորվել է
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 17:25
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
29.06.2026 | 17:10
Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
29.06.2026 | 16:28
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ այս շաբաթ կայանալիք տեխնիկական բանակցությունների մասին լուրերը
29.06.2026 | 16:23
Նախնական ԲՀԿ-ն չէր անցնում, իսկ երբ անվավեր ճանաչեցինք երկու ընտրատեղամասի արդյունքը, տվյալ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:14
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 15:56
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով 5 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել
29.06.2026 | 15:51
ՔՊ-ն ՌԴ-ի մասով հակափաստարկ չի ներկայացրել. Արամ Վարդևանյանը` Սեդա Սաֆարյանի հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսությունը, կենսաչափական անձնագրերի ներդրումը և միգրացիոն ռիսկերի կառավարումը Հայաստանի ներքին գործերի նախարարության օրակարգային հարցերից են։ Factor TV-ի եթերում ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մանրամասնել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

Ըստ փոխնախարարի՝ գործընթացը բաժանվում է երկու մասի՝ քաղաքական և տեխնիկական։ Քաղաքական որոշումը կախված է ԵՄ խորհրդի 27 անդամ պետությունների միաձայն համաձայնությունից։ Տեխնիկական մասով Հայաստանը պետք է կատարի գործողությունների ծրագրով նախատեսված պահանջները, որը բաղկացած է չորս հիմնական բլոկներից՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների կառավարում/միգրացիա, հասարակական անվտանգություն և մարդու հիմնարար իրավունքներ։

Ազատ վիզային ռեժիմին անցնելու առանցքային պահանջներից մեկը փաստաթղթերի անվտանգությունն է։ Գործող անձնագրերը բավարար չեն այդ գործընթացի համար։

«2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանը արդեն թողարկելու է բիոմետրիկ՝ ամենաարդիական տեխնոլոգիաներով հագեցած, կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթեր։ Մենք գործակցում ենք աշխարհի ամենաառաջատար կազմակերպություններից մեկի՝ ֆրանսիական IN Groupe կազմակերպության հետ»,- նշեց փոխնախարարը։

Նա նաև հստակեցրեց, որ վիզայի ազատականացում անցած երկրների փորձը (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) ցույց է տալիս, որ վիզաների ազատականացման որոշումից հետո ազատ ռեժիմից օգտվում են միայն կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները. «Որոշման մեջ մի այսպիսի նշում կար՝ երկրի անվան վրա աստղանիշ էին դնում և ներքևը ծանոթագրությամբ դիտարկում էին անում՝ միայն բիոմետրիկ անձնագիր կրողների համար»։

Անդրադառնալով այն մտավախություններին, թե ազատ ռեժիմը կարող է հանգեցնել անօրինական միգրացիայի աճի, Ղազարյանը վստահեցրեց, որ կազմակերպված հանցավորության կամ էթնիկ հանցավոր խմբերի մասով Հայաստանի դեպքում խնդիր չկա։

«Չկան, օրինակ, էթնիկ հայկական հանցավոր խմբեր եվրոպական միության տարածքում, որոնք հանցավորության դեմ զբաղվում են, և դրանք ձևավորվել են հենց էթնիկության հիմքով», — ասաց նա։

Հիմնական ռիսկերը կապված են թույլատրելի ժամկետի գերազանցման և անհիմն ապաստան հայցելու հետ։ Փոխնախարարը շեշտեց, որ գործում է ռեադմիսիոն (հետընդունման) արդյունավետ համակարգ․

«Եվրամիությունn ասում է՝ ես այս մարդուն ունեմ, ով մերժված ապաստան հայցող է, չեմ կարողանում նույնականացնել քո քաղաքացին է, թե չէ, որովհետև կարող է պատմության ընթացքում կեղծ տվյալներ է տվել… մենք նույնականացնում ենք անձին և հետ ենք ընդունում, iսկ Եվրամիության գործընկերները հստակ կարողանում են հետ ուղարկել»։

Գործողությունների ծրագիրը պահանջում է սահմանների համալիր կառավարում։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ դա ենթադրում է ֆիզիկական ենթակառուցվածքների արդիականացում, թվային համակարգերի ներդրում, կադրերի վերապատրաստում և օրենսդրական դաշտի կատարելագործում։

Բացի այդ, կարևոր բաղադրիչ է առողջապահական համակարգի բարեփոխումը։

«Երրորդ կարևոր արգումենտը՝ դա հենց Հայաստանում առողջապահական համակարգի բարեփոխումն է… Եվրամիությունը և Հայաստանը պետք է համատեղ այս հարցը հասցեագրեն, այդ թվում՝ ինֆորմացիոն արշավների միջոցով»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն, որ վիզաների ազատականացումը չի նշանակում ձրի առողջապահություն ԵՄ տարածքում։
ՆԳ նախարարի տեղակալը խոսեց նաև թվայնացման ոլորտում արձանագրված հաջողությունների մասին, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների օնլայն առուվաճառքի հնարավորության մասին։

«Առուվաճառքի պայմանագիրը հնարավոր է կնքել օնլայն, և գնորդը և վաճառողը մի քանի պարզ քայլերի միջոցով կարող են մեկը մյուսին փոխանցել տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը։ Կարող եմ ուրախությամբ նշել, որ մենք արդեն 500-րդ գործարքը ունենք մեր հարթակի միջոցով»,- հայտնեց նա։

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացին՝ Արմեն Ղազարյանը նշեց, որ դիմումների թիվն աճում է․ «Քաղաքացիության դիմումների մասին այդ թիվը արդեն գերազանցում է 30 000-ը, որից 8300-ից մի փոքր ավելին անչափահասներն են… Մենք ունենք 25 000-ից ավել դիմումներ, և գործերn իրականացվում են հնարավորինս արագացված»։ Նա հավելեց, որ գործընթացը տևում է մի քանի ամիս։

Արմեն Ղազարյանը հորդորեց իրատեսական լինել վիզաների ազատականացման ժամկետների հարցում՝ նշելով, որ այն կախված է թե՛ Հայաստանի կողմից տեխնիկական պահանջների կատարումից, թե՛ ԵՄ անդամ երկրների քաղաքական կամքից։ Այնուամենայնիվ, նա վստահեցրեց, որ Հայաստանը գործադրում է առավելագույն ջանքերը՝ գործընթացը հնարավորինս արագ և որակյալ իրականացնելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան