Ինչպես անձը կօգտվի առողջության ապահովագրությունից․ նախարարը մանրամասնել է

Լուրեր

05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես է անձը ստանալու բուժօգնություն առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում․ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է, թե որ դեպքերում և ինչ բուժօգնություն է տրամադրվելու քաղաքացիներին։

Ըստ նախարարի՝ առաջինը շտապ և անհետաձգելի դեպքերն են։

«Այս պարագայում անձը դիմում է կամ շտապօգնության ծառայություն, կամ լինում են դեպքեր, որ ինքնուրույն հասնում է բժշկական կենտրոն։ Գնահատելով վիճակը և դրանից ելնելով ցուցումները՝ անձը կամ կհոսպիտալացվի, կամ շտապօգնության ծառայությունում կստանա համապատասխան հետազոտություններ։ Այս ծառայությունը 24 ժամվա ընթացքում է տրամադրվում։ Կամ եթե նրան հոսպիտալացման ցուցում չի տրվի, ապա անձը կուղորդվի առաջնային օղակ»,- հայտնում է նախարարը։

Երկրորդ․ Ավանեսյանն առանձնացնում է կանխարգելիչ այցը բուժհաստատություն կամ սքրինինգները։

«Անձը տարեկան իր կանխարգելիչ այցի կամ սքրինինգների համար պետք է հերթագրվի «Արմեդ» համակարգում, պլանավորի իր այցը, և հերթագրման արդյունքում կախված թե ինչ սքրինինգային հետազոտություն է անցնելու, կամ կուղղորդվի ուղիղ բժշկական կենտրոն, կամ պոլիկլինիկա, ամբուլատորիա։ Այս դեպքերը պլանավորվող և նախօրոք հերթագրման ենթակա դեպքերն են»։

Խրոնիկ հիվանդություն, պլանային բուժօգնության կարիք․ ապահովագրության շրջանակում բուժհաստատություն դիմելու վերջին տարբերակը գանգատների դեպքում է։

«Այս դեպքում է, որ անձը անպայման պետք է դիմի պոլիկլինիկա իր թերապևտին, ընտանեկան բժշկին, կամ երեխաների դեպքում՝ մանկաբույժին։ Այս դեպքում առաջնային օղակում նրանց կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն, հետազոտությունների ուղեգրում կիրականցվի, առաջնային բուժօգնություն կտրամադրվի, եթե դա ցուցված է տրամադրել առաջնային օղակում, կամ հիվանդանոցային բուժօգնության համար կուղեգրվի հաջորդ էտապ։ Ուղեգիրը լինելու է բաց։ Ձեր թերապևտի, ընտանեկան բժշկի կողմից դուրս գրված ուղեգրով՝ դուք կարող եք մոտենալ ձեզ հարմար և ցանկալի բժշկական կենտրոն ու այնտեղ ստանալ ձեր միջամտությունը, հետազոտությունը, վիրահատությունը»,- նշում է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ պլանային դեպքերը առողջության ապահովագրության շրջանակում լինելու են հերթագրման ենթակա։

«Կարող է լինել, որ հերթի ժամանակը տևի մեկ-երկու շաբաթ, բայց կարող է լինել նաև մի քանի ամիս։ Բայց շտապ և անհետաձգելի դեպքերը կսպասարկվեն անհապաղ»,- եզրափակեց Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից 1,600,000 մարդ կունենա առողջության համապարփակ ապահովագրություն։ Պետությունն ամբողջությամբ կվճարի մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի քաղաքացիների, սոցիալական աջակցության համակարգում ներառված անձանց, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքների ապահովագրավճարը։

ՀՀ առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության փաթեթում ներառված բժշկական ծառայությունների ցանկն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նաև այսօրվա որոշմամբ սահմանվում են բժշկական ծառայության փոխհատուցման կարգերը։ Ընդունվեց նաև ապահովագրության հիմնադրամի ստեղծման մասին որոշումը։ Նախարարը նշեց, որ երկու ամսվա ընթացքում հիմնադրամը կկարողանա լիարժեք գործել։ Որոշմամբ սահմանվեց նաև դեղորայքի ցանկը, որը, ըստ նախարարի, արդեն իսկ հրապարակված է «Արմեդ» համակարգում։

Անի Թամրազյան