Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
Քաղաքականություն
18.08.2026 | 20:13
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։
«Հետաքրքիր և բովանդակալից քննարկում ենք ունեցել՝ անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։ Քննարկել ենք նաև ընթացող բարեփոխումների օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր հարցեր»,- գրել է նախարարը։

