Կառավարությունը լուծարում է «Շողակաթ»-ը հեռարձակող հանրային ալիքը

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

ՀՀ կառավարությունը «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու գործընթաց է սկսել։ Factor.am-ն այս մասին տեղեկանում է կառավարության հրապարակած որոշման նախագծից։

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն»-ը 2011 թվականին ստեղծված և Հանրային հեռարձակողի կազմում գտնվող ընկերություն է, որը իրականացնում է «Շողակաթ» հեռուստաալիքի հեռարձակումը։

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն»-ը լուծարելը նշանակում է «Շողակաթ» հեռուստաալիքի եթերազրկում հանրային մուլտիպլեքսում։ «Շողակաթ»-ի բովանդակության ստեղծմանը նաև Մայր Աթոռը մասնակցություն ուներ։ Առավել պարզ՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը պետական բյուջեից ստացած ֆինանսավորումից 220 մլն դրամ էր հատկացնում «Շողակաթ»-ին՝ հանրային մուլտիպլեքսով հոգևոր-մշակութային բովանդակություն ստեղծելու և տարածելու համար։ Նշենք, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողն ու գույքի սեփականատերը։

Հոգևոր-մշակութային հեռուստաընկերությունը լուծարելու հիմքում ՀՀ կառավարությունը դրել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Factor.am-ը դեռ հոկտեմբերին էր գրել, որ ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկում էին հանրային հեռուստաալիքները երեքից դարձնել երկուսը։ ԱԺ-ն ՔՊ խմբակցության կողմ քվեներով ընդունեց այս փոփոխությանը։

Ուշագրավ է, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը որևէ առարկություն չունի Հոգևոր-մշակութային հեռուստաընկերությունը լուծարելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք որոշման նախագծի փաթեթից։ Նկատենք, որ կառույցը հոկտեմբերին դեմ էր արտահայտվել, երբ հանրային ալիքները երեքից ցանկանում էին դարձնել երկուսը։

Հոգևոր-մշակութային հեռուստաընկերությունը լուծարելու նախագծում չկա որևէ անդրադարձ, թե ինչպես է հեռարձակվելու «Շողակաթը»։ Ընկերությունը լուծարելը նշանակում է, որ Հանրային հեռարձակողի խորհրդին այդ կապուղին անհրաժեշտ չէ, հնարավոր է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այն դնի նոր մրցույթի։

«Շողակաթը» եթերազրկվում է իշխանության և բարձրաստիճան հոգևորականների միջև լարվածության ֆոնին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն կես տարուց ավելի է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը՝ նրան նախ մեղադրելով կուսակրոնության ուխտը խախտելու և երեխա ունենալու համար, ապա և՝ օտար պետությունների հատուկ ծառայությունների հետ համագործակցության։

«Շողակաթի» հարցը ՔՊ-ականների թիրախում էր դեռ 2024 թվականի բյուջեի կատարողականի և 2025-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարում էր, թե արդյո՞ք կա մեկը որ կասի․ «այ, գնամ միացնեմ «Շողակաթ»-ը, հեսա կարևոր բան եմ նայելու էնտեղ»։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Թագուհի Ղազարյանը, ով «Շողակաթի» եթերազրկման հնարավորություն տված նախագծի համահեղինակներից է, նախորդ տարի բյուջեի քննարկման ժամանակ առաջարկում էր այդ գումարը մրցույթով տալ այլ ընկերության։ «Թող մշակութային ալիք լինի, թող մրցույթով լինի։ Վերցնել տալ մի հատ կրոնական կազմակերպության, որը ամենևին ամբողջ քաղաքացիներին չի ներկայացնում»,- ասել էր նա` նշելով, որ հոգևոր-մշակութային ալիքով քաղաքական ցույցեր են լուսաբանվում, որոնք առաջնորդում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Ավելի վաղ էլ Արսեն Թորոսյանն առաջարկել էր «Շողակաթ»-ին տրվող գումարը տալ «Առաջին ալիքին»։ «Չի լինի՞՝ այդ 206 միլիոնն էլ տանք Հ1-ին, ինքը հարստացնի իր մշակութային-կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա, ու մենք «Շողակաթ»-ի հարցը փակենք ընդհանրապես»,– առաջարկել էր Թորոսյանը։

Դեռ այն ժամանակ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ՔՊ-ականներին պարզաբանել էր, որ հոգևոր-մշակութային ալիք ունենալը միջազգային պահանջ է, ինչը լրացնում են՝ «Շողակաթ»-ին այդ ձևաչափի հաղորդումներ պատվիրելով։ Շիրինյանը նշել էր, որ մշակութային առանձին ալիք ունենալու համար միլիարդներ են անհրաժեշտ։

Նարեկ Կիրակոսյան