Պատգամավորները 1 մլն 845 հազար դրամ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձը չհաշված

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերին 3 մլն 25 հազար դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել՝ հարկերը հանած։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նրա փոխանցմամբ՝ սա ներառում է նաև դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձը։ Նշենք, որ պատգամավորի մեկ ամսվա աշպատավարձը, հարկերը հանած, կազմում է 590 հազար դրամ։ Եթե 3 մլն 25 հազար դրամից հանում ենք երկու ամսվա աշխատավարձը, ապա ստացվում է, որ պատգամավորները 1 մլն 845 հազար դրամ պարգևավճար են ստացել։

ԱԺ-ն ունի 107 պատգամավոր, պարգևավճարների ընդհանուր գումարը կազմում է 197,5 մլն դրամ։ Սա, իհարկե, ամբողջական պարգևավճարի թիվը չի արտացոլում։ Օրինակ, ԱԺ նախագահի աշխատավարձը բարձր է, եթե պարգևավճարները տրվել են դրույքաչափի հաշվարկով, ապա Ալեն Սիմոնյանն ավելի շատ կարող էր ստանալ։ Պատգամավորներից բացի՝ պարգևավճար են ստացել նաև ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։ Գումարի չափն ու պարգևավճարի տրամադրման սկզբունքը դարձյալ անհայտ են։

ԱԺ-ն հրապարակել է խորհրդարանի նախագահի համապատասխան կարգադրությունները պարգևավճարների վերաբերյալ, սակայն անհատական ցանկը և ընդհանուր գումարը հրապարակված չեն։

Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն այս թեմայով մեկնաբանություն չեն տալիս։ Յոթանիշ պարգևավճար ստացած ընդդիմադիրներնն էլ նշում են, որ այդ գումարն ուղղելու են բարեգործության՝ առայժմ չբացահայտելով ուղղությունը։

Նարեկ Կիրակոսյան