Հակոբ Արշակյանն այցելել է «Մենթոր Գրաֆիկս»-ի հայաստանյան գրասենյակ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Մենթոր Գրաֆիկս» (Mentor Graphics) ընկերության երևանյան գրասենյակ։
«Մենթոր Գրաֆիկս» կորպորացիան աշխարհի առաջատար ամերիկյան ընկերություններից է` էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումների ուղղվածությամբ. աշխարհի ամենահայտնի ընկերություններին էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում տրամադրում է արտադրություն, մասնագիտական խորհրդատվություն և բարձր մակարդակի սպասարկում: Ընկերությունը Հայաստանում «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիս» անվանումով մասնաճյուղ է հիմնել 2008 թվականին` գնելով հայկական ծագմամբ «Պոնտե Սոլյուշնս» ընկերությունը։
«Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիս»-ի գրասենյակը տեղակայված է «Թումո»-յի շենքում, ներկայում ունի 160 աշխատակից։
2016 թվականին «Siemens AG» ընկերությունը գնել է «Մենթոր Գրաֆիկս» կորպորացիան, սակայն ընկերությունը դեռ շարունակում է պրոդուկտները ներկայացնել իր անվանումով ու բրենդով։
«Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիս»-ի գործադիր տնօրեն Իրինա Դումանյանը Հակոբ Արշակյանին է ներկայացրել ընկերության հիմնական առաջնահերթությունները, աշխատակիցների համար ստեղծված պայմանները, հայաստանյան բուհերի հետ համգործակցությամբ իրականացվող կրթական և հետազոտական ծրագրերը։
Վերջին տարիներին սերտ գործակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, միջոցներ են տրամադրում ուսանողների ու պրոֆեսորների համատեղ հետազոտական աշխատանքների համար։ Հայ-ռուսական համալսարանի հետ ևս համագործակցում են, ընկերության աշխատակիցները պարբերաբար մասնագիտական թեմաներով դասախոսություններ են ունենում։ Աշխատում են նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հետ։
Իրինա Դումանյանը նշեց, որ իրենց աշխատակիցների 37 տոկոսը կանայք են, ինչը այլ երկրների մասնաճյուղերի համեմատ ռեկորդային է։
Նախարարի պաշտոնակատարը ընդգծեց, որ քայլեր են արվում Հայաստանի` որպես տեխնոլոգիական երկրի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ և ցանկալի է, որ այդ գործընթացին մասնակցեն նաև հենց գործող ընկերությունները։
Անդրադառնալով կառավարության կողմից տեխնոլոգիական ընկերությունների աճին նպաստելու քաղաքականությանը` Հակոբ Արշակյանը նշեց, որ լավագույն աջակցությունը բուհերից դուրս եկող կադրերի որակի բարձրացումն է, ինչին կարող է նպաստել մասնավոր ընկերություններ-կրթական հաստատություններ սերտ և արդյունավետ համագործակցության համակարգումը կառավարության կողմից։
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև եկող տարի Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ին, ի թիվս այլ ՏՏ համաշխարհային լիդերների, նաև «Siemens AG» ընկերության գլխավոր տնօրեն Ջո Կայզերի այցելության հնարավորությունը: